Ուզբեկստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վարչապետ Շավկաթ Միրզիյոեւը
Աշխարհ
Ուզբեկստանի վարչապետ Շավկաթ Միրզիյոեւը հաստատվել է հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 8-ին Ուզբեկստանի Սենատի եւ Օրենսդիր պալատի (խորհրդարանի ստորին եւ վերին պալատների) համատեղ նիստում:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին պարզաբանել է Սենատի նախագահ Նիգմաթուլա Յուլդաշեւը, որը նախագահի մահվանից հետո ստանձնել էր պետության ղեկավարի լիազորությունները, ինքնաբացարկ է հայտարարել:
78-ամյա Իսլամ Քարիմովի մահվան մասին հայտարարվել է սեպտեմբերի 2-ի երեկոյան: Նա Ուզբեկստանի նախագահի պաշտոնն անփոփոխ կերպով զբաղեցնում էր 1991 թվականից:
Շավկաթ Միրզիյոեւը ծնվել է 1957 թվականին, ավարտել է Տաշքենդի ոռոգման եւ գյուղատնտեսության մեքենայացման ինստիտուտը: Եղել է Տաշքենդի Միրզո-Ուլուգբեկի վարչակազմի ղեկավարը: Գլխավորել է Ջիզակի եւ Սամարղանդի մարզերի վարչակազմերը: 2003 թվականից զբաղեցնում էր Ուզբեկստանի վարչապետի պաշտոնը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ