Լավրովը համանախագահների հետ քննարկել է ԼՂ հարցով պայմանավորվածությունների կատարման ընթացքը
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր, այդ թվում՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը: Քննարկվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ