Ֆրանսիայում բուրքինիի օրենսդրական արգելք չի լինի. Օլանդ
Աշխարհ
Լողափերին կնոջ մուսուլմանական լողազգեստ՝ բուրքինի կրելու արգելքի վերաբերյալ օրենքներ մոտ ժամանակներս Ֆրանսիայում չեն ընդունվի: Սեպտեմբերի 8-ին դա հասկանալ է տվել հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Փարիզում ելույթ ունենալով «Ժողովրդավարությունն ահաբեկչությանը դեմ-հանդիման» համաժողովում:
«Այնքան ժամանակ, քանի դեռ ես նախագահ կլինեմ, դեպքերի բերումով ընդունված ոչ մի կարգի օրենքներ չեն լինի: Դրանք նույնքան անընդունելի են, որքան որ ոչ սահմանադրական»,-հայտարարել է նախագահը:
Օլանդի այս հայտարարությունը լսարանն ընդունել է բուռն երկարատեւ ծափահարություններով:
Շարունակելով իր խոսքը՝ հանրապետության ղեկավարն, ուղղակի չխոսելով բուրքինիի հետ կապված սկանդալի մասին, ընդգծել է, որ Ֆրանսիայում գոյություն ունեցող օրենսդրությունը սպառիչ կարգավորում է կրոնական սովորույթների հետ կապված բոլոր հարցերը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ