Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները: Էրդողանը կարևորել է Հալեպում անհապաղ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը: Նախագահները նշել են, որ այդ հարցով իրենք բանակցում են Միացյալ Նահանգների հետ:
Սիրիական զարգացումներից զատ Էրդողանն ու Պուտինը քննարկել են էներգետիկ ոլորտում հանագործակցության հարցը' մասնավորապես անդրադառնալով «Թուրքական հոսք»-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ