Մերձդնեստրի նախագահը կարգադրել է պատրաստվել Ռուսաստանին միանալուն
Աշխարհ
Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Եվգենի Շեւչուկն հրամանագիր է ստորագրել Ռուսաստանին միանալուն պատրաստվելու մասին: Փաստաթուղթը հրապարակվել է Մերձդնեստրի ղեկավարի կայքում:
Հրամանագիրը հրապարակվել է 2006 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած հանրապետական հանրաքվեի արդյունքների իրականացման համար: Նորմատիվ ակտն անհրաժեշտ է «Ռուսաստանի Դաշնությանն ազատորեն միանալու՝ Մերձդնեստրի ժողովրդի կամքը» կատարելու համար:
Գերակա խնդիրների թվում Շեւչուկը նշել է հանրապետության իրավական համակարգը ռուսական օրենսդրությանը համապատասխանեցնելը: Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կառավարությունը երկշաբաթյա ժամկետում պետք է դրա համար ստեղծի հատուկ հանձնաժողով, իսկ մինչեւ նոյեմբերի 1-ը Մերձդնեստրի ղեկավարին պետք է տրամադրեն օրենսդրությունների սինքրոնացման կոնկրետ պլան: Նշվում է, որ ՌԴ-ի օրենքներին հակասող նորմատիվ ակտերը կճանաչվեն որպես կիրառման ոչ ենթակա:
Հիշեցնենք, որ Մերձդնեստրն անկախություն է հռչակել 1990-ական թվականների սկզբին: Ռուսաստանը տնտեսական օգնություն է ցույց տալիս հանարապետությանը (փորձագետների գնահատումներով՝ տարեկան օգնությունը զուգադրելի է Մերձդնեստրի համախառն ներքին արդյունքին, որը կազմում է շուրջ մեկ միլիարդ դոլար):


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ