Ուզբեկստանում նախագահական ընտրությունները կկայանան դեկտեմբերի 4-ին
Աշխարհ
Ուզբեկստանում նախագահի վաղաժամկետ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 4-ին: Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Միրզա Ուլուգբեկ Աբդուսալոմովը:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել 2016 թվականի դեկտեմբերի 4-ին Ուզբեկստանի Հանրապետության նախագահի ընտրությունների անցկացման մասին»,- ասել է Աբդուսալոմովը Տաշքենդում կայացած ճեպազրույցում:
Ուզբեկստանում արտահերթ ընտրություններն անցկացվում են երկրի Սահմանադրությանը համապատասխան՝ նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ: Քարիմովը վախճանվել է սեպտեմբերի 2-ին կյանքի 79-րդ տարում՝ ուղեղի կաթվածից հետո:
Սեպտեմբերի 8-ին Օրենսդիր պալատի եւ Սենատի (խորհրդարանի ստորին եւ վերին պալատներ) համատեղ նիստում երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ուզբեկստանի վարչապետ Շավքաթ Միրզիյոեւը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ