Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Կրկե՞ս, թե՞ քաղաքականություն…

Վերլուծական

Այն, որ մեր երկրում կուսակցություն բացելը վաղուց դարձել է յուրատեսակ մոդա, ու ով ասես, որ չի փորձում ինքնահաստատվել ժողովրդի նյարդերի հաշվին, նորություն չէ. հատկապես վերջին շրջանում նորաստեղծների պակաս կարծես մեզանում չկա, ինչը, սակայն, որևիցե կերպ չի նշանակում, թե մենք արդեն սկսել ենք շատ ավելի ժողովրդավար ու բազմակարծիք միջավայրում ապրել. գաղտնիք չէ՝ նորաստեղծների բացարձակ մեծամասնությունն իրար «քթից թռած» են, նայում են մի հոգու աչք-ունքին՝ ծառայելով մեկ նպատակի. փոշիացնում են մարդկանց ձայները: Թե ժողովրդի շրջանում սրանց ունեցած վարկանիշը որքանով է խղճուկ, հրաշալիորեն երևաց հատկապես վերջերս անցկացված ՏԻՄ ընտրություններում, ինչն իսկապես կարողացավ ցրել բոլոր այն միֆերը, որոնցով ապրում ու շնչում էին տակավին երկիտասարդ այս կուսակցությունները:

Բայց, արի ու տես, որ ՏԻՄ ընտրությունները խիստ բացասաբար են ազդել մասնավորապես «Ալյանս»-ի տխրահռչակ ղեկավար Տիգրան Ուրիխանյանի վրա, և վերջինս, ըստ էության, որոշելով կյանքից վրեժ լուծել ու ձեռքի հետ էլ տպավորություն ստեղծել, թե խիստ գաղափարական է ու եթերային, իբր ձեռնամուխ եղավ սեփական հրաժարականին. Ուրիխանյանը կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը՝ միևնույն ժամանակ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում ներկայացնելով ՀՀ ԱԺ նախագահին:

Իհարկե, հարցը, թե որքանով է քաղաքականապես ճիշտ ու գրագետ էս «նեղ մաջալին» նեղացկոտ տղայի կերպար ընդունելն ու սեփական անձը յուրատեսակ սուիցիդալ բռնկման զոհ դարձնելը (գաղտնիք չէ, որ Ուրիխանյանի համար քաղաքականությունը կյանք է, իսկ կյանքը՝ քաղաքականություն) մի պարագայում, երբ ինքդ քաղաքականության մեջ եղած-չեղած մի հաշիվ ես, թողնում ենք նրա «փիառշիկների» հայեցողությանը, բայց այն, որ նույնիսկ այս հարցում է Ուրիխանյանը փորձում ամեն գնով հասարակության ուշադրությունը բևեռել իր՝ ոչ այնքան նշանակալի անձի վրա՝ խոշորագույն սոցիալական ցանցում գումարներ ծախսելով և յուր անձի գովազդը կազմակերպելով՝ «ո՞վ է կողմ, իսկ ո՞վ՝ դեմ» բովանդակությամբ, խոսում է այն մասին, որ սույն «պոլիտիկի» հոգին, այնուամենայնիվ, խորն է ու այնքան էլ պարզունակ մեկը չէ մեր առջև: Լա՛վ, եթե անքուն գիշերներ լուսացնելուց հետո, այնուամենայնիվ, որոշել ես ինքնալիկվիդացվել, ապա արա՛ դա գոնե արժանապատվորեն, առանց ավելորդ նազանքի ու սեթևեթանքի, թե չէ՝ ֆեյսբուքում գովազդվելս ո՞րն է:

Եվ ո՞րն է իմաստն այս ամենի. մի՞թե Ուրիխանյանը կարծում է, թե ինքն այն «կալիբրի» քաղաքական գործիչներից է, որոնց քաղաքական դաշտից հեռացումը թանկ է նստելու ողջ երկրի ճակատագրի ու ապագայի վրա, մի՞թե կարծում է, թե մարդիկ՝ կարոտից պապակված, աչքերը լցրած, արցունքոտ թաշկինակներն էլ ձեռքներին, պետք է ողբան, լան ու պաղատեն նրան չանել այդ բանն ու հետ վերադառնալ, վասն զի, բա չեք ասի՝ առանց նրա հայաստանյան քաղաքական դաշտը մի տեսակ դատարկվելու է, ամեն բան անիմաստ է դառնալու, ու հայ ժողովուրդը ժամանակի ու տարածության մեջ կորցնելու է ճիշտ կողմնորոշվելու իր բացառիկ կարողությունը: Ասենք՝ նույն «Ալյանս»-ից մեկը կարո՞ղ է մեզ բացատրել, թե հատկապես որն է իրենց շեֆի կազմակերպած շոուի տրամաբանությունն ու ինչու են մի քանի աշխատողով ու «ֆեյքերով» անիմաստ «քոմենթներ» անում համապատասխան գրառման տակ, չլինի՞ թե փորձում են կեղծ տպավորություն ստեղծել՝ Ուրիխանյանի՝ սեփական հրաժարականի մասին հայտարարությունը ժողովրդի շրջանում մասսայական «ինֆարկտի» պատճառ է հանդիսացել, ու հասել է ժամանակը, երբ ազգովի պետք է աղաչենք Ուրիխանյանին հետ կանգնել իր այդ ազգակործան որոշումից….

Իհարկե, հեգնանքը՝ հեգնանք, ուրիխանյանական մարազմն էլ՝ ուրիխանյանական մարազմ, բայց այն, որ այս ամենը վկայում է Հայաստանում քաղաքականության՝ որպես մարդկային գործունեության բնագավառի կրկեսի վերածվելու փաստի մասին, անհերքելի է, քանի որ՝ եթե այդպես չլիներ, վստահ ենք՝ ոչ մի Ուրիխանյան կամ նման մեկը չէր համարձակվի անել տրյուկներ, որոնց բարոյական նպատակահարմարությունը, մեղմ ասած, խիստ վիճելի է, կասկածելի…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված