Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքները Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին 

Ժողովրդի դեմ կազմակերպվող հերթական դավադրությունը...

Վերլուծական

Այն, որ ներկայումս Հայաստանը գտնվում է ներքին բուռն փոփոխությունների շրջափուլում, ու երկրում տեղի են ունենում բաներ, որ կարելի է նույնիսկ արմատական շրջադարձ որակել, անկասկած է: Ընդ որում՝ բավական լուրջ փոփոխությունների է ենթարկվում ինչպես իշխանական, այնպես էլ` ընդդիմադիր դաշտը, որում տեղի ունեցող հետաքրքրական զարգացումները ցույց են տալիս, որ բոլոր այն՝ սնկի նման աճած կուսակցությունները, որոնցից շատերի գործունեությանը հասարակությունն ականատես է դառնում մոտ մեկ տարուց ավելի, չկարողացան, ուժ չգտան իրենց վրա, իրականում ստանձնելու այն առաքելությունը, որը հատուկ է ցանկացած նորմալ երկրի ընդդիմադիր կուսակցություններին. չկարողացան դառնալ հասարակության բողոքավոր հատվածի ձայնը, նրա շահերի պաշտպանը:

Ասվածի լավագույն ապացույցը դարձան հատկապես մի քանի օր առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, որոնք կատարյալ ֆիասկոյի վերածվեցին մի շարք ընդդիմադիր կուսակցությունների համար՝ նույնիսկ շոկի մեջ գցելով օրնիբուն կոկորդ պատռող որոշ քաղաքական գործիչների: ՏԻՄ ընտրությունները փաստացի ցույց տվեցին, որ ընդդիմադիր դաշտում չկան կուսակցություններ, որոնց վարկը ժողովրդի շրջանում ավելին կլիներ, քան՝ կաշառքը, փողը, չկա մի ուժ, որն իր հեղինակությամբ կստիպեր հասարակությանն ըտրություն կատարելիս առաջնորդվել շատ ավելի վեհ սկզբունքներով, քան՝ ներկայումս: Իսկ այս ամենն էլ, իր հերթին, նշանակում է, որ ընդդիմադիր դաշտում կատարյալ դատարկություն է տիրում, մի իրավիճակ, որ պետք է ասել, հրաշալի պայմաններ է ստեղծում՝ այդ դաշտը վերաձևելու, ամեն բան զրոյից նախագծելու համար:

Եվ ահա իշխանությունները, կարծես ամեն կերպ փորձելով լրացնել դաշտում առկա բացն ու այն համալրել առավելապես անվնաս ու կառավարելի «ընդդիմադիրներով», որոնք աչքի չեն ընկնի իրենց արևմտամետությամբ ու կտեղավորվեն վերջին շրջանում իշխող դարձած համընդհանուր տրամաբանության ծիրից ներս, հիմա էլ փորձում են ընդդիմադիր դարձնել Վիկտոր Դալլաքյանին, ում նորաստեղծ կուսակցությունը, ասում են՝ հստակ աջակցություն է ստացել Բաղրամյան 26-ից ու դաշտում գործելու է բացառապես այն խաղի կանոններով, որոնք կթելադրվեն նրան վերևից:

Իհարկե, կարծել թե նման տրամաբանությամբ ու սկզբունքներով կուսակցությունը կարող է հավակնել լայն ժողովրդականության, միամտություն կլիներ, քանի որ հայտնի ճշմարտություն է՝ ժողովուրդը հիմար չէ ու շատ լավ էլ հասկանում է, թե ինչ խաղեր են փորձում խաղալ որոշ «խելոքներ» իր մեջքի հետևում: Անվիճելի է՝ որքան էլ իշխանությունները փորձեն արհեստական հիմքի վրա ծնունդ տալ ռուսամետ, արևմտամետ կամ չեզոք կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերի, չեն կարող անգամ երազել այն մասին,որ այդ կերպ հնարավոր կլինի մարդկանց հիմարեցնել:

Իսկ այս ամենը կարող է նշանակել գեթ մեկ բան. հասարակության շրջանում հետզհետե մեծանում է իրական ընդդիմադիր ուժի նկատմամբ պահանջարկը, մի ուժի, որը կլինի ոչ թե ինչ-որ մեկի նախագիծն ու կոչված կլինի՝ մարդկանց «պեչենու բաղերը» գցելու, այլ կհանդիսանա այն ուժը, որ շնորհիվ իր անկեղծության ու մարդկային դեմքի, կկարողանա դառնալ հասարակական ամենալայն զանգվածների իրական խոսափողն ու շնորհիվ իր բացարձակ ժողովրդականության, կստիպի իշխանությոններին իրապես հաշվի նստել ժողովրդի հետ. այսօր հենց այդպիսի մի ուժի կարիքն է զգում հասարակությունն, այլ ոչ թե՝ արհեստածին նորագոյացությունների…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըԽուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞
Ամենադիտված