Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Իրակա՞ն է «արևմտամետների» դաշինքը

Վերլուծական

Մի քանի օր առաջ Հայաստանի սկզբունքային կուսակցություններից մեկը` «Հանրապետությունը», նշում էր իր 15-րդ տարեդարձը: Արամ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը երբեք չի դավաճանել իր սկզբունքներին՝ պայքարի մեջ լինելով առաջինը, հավակնությունների մեջ՝ վերջինը: Այնուամենայնիվ, այդ կուսակցությունը գրեթե ոչինչ չի շահել՝ ունենալով փոքր թիմ, սահմանափակ ազդեցություն և հայտնվելով քաղաքական կյանքի լուսանցքում: Պատճառը, թերևս, այն է, որ Հայաստանի քաղաքական համակարգը բնույթով սպառողական է, որում գրեթե չեն գնահատվում արժեքներն ու դրանք ստեղծողները: Բայց սրանում պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև Արամ Սարգսյանն ու «Հանրապետությունը», որովհետև 15-ամյա ներկայությունը քաղաքական դաշտում այնքան էլ քիչ ժամանակ չէ, մանավանդ որ մոտավորապես տասը տարի այս թիմը եղել է ընդդիմության առանցքային դերակատարներից մեկը: Այնուամենայնիվ, այսօր Արամ Սարգսյանը խոստովանում է, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում հաջողության կարելի է հասնել միայն գաղափարական ուժերի ալյանսի դեպքում: 

Եթե իսկապես ազատական ուժերը, որոնք հիմնականում արևմտյան արժեքային համակարգի կրող են, կարողանան դաշինք կազմել, ապա գուցե հաջողության տեսական շանս ունենան խորհրդարանական առաջիկա ընտրություններում:

Սակայն այս ուժերը շատ բազմաշերտ են՝ այդքան հեշտ միավորվելու համար: Օրինակ՝ ժամանակին Բաղրամյան 26-ում հղացել էին գաղափար, «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջոցով ձևավորելու նոր լիբերալ ընդդիմություն: Սակայն քաղաքական այս նախագիծն արդեն չեղարկված է և չունի պահանջարկ: «Ժառանգություն» կուսակցությունը ինստիտուցիոնալ և կազմակերպչական այնպիսի մաշվածության է հասել, որ դուրս է մնացել անգամ քաղաքական կանխատեսումների տիրույթից:

ԱԻՄ-ը չի տեղավորվում կոնսոլիդացիոն որևէ մոդելում իր առաջնորդի չարդարացված հավակնությունների հետևանքով: Վերակազմավորված ՀՀՇ-ն հանրության ուշադրության կենտրոնում է բացառապես Արարատ Զուրաբյանի կամ Ալեքսանդր Արզումանյանի հատուկենտ հարցազրույցներով:

Ասում են՝ «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը փորձում է իր կուսակցությունը դարձնել խորհրդարանական առաջիկա ընտրություններում լիբերալների համախմբման առանցք իր՝ համամասնական ցուցակում անցողիկ տեղեր տալով Հրանտ Բագրատյանին, Դավիթ Շահնազարյանին, Արամ Սարգսյանին:

Տեսականորեն այս տարբերակը չեմ բացառում, սակայն այն չի երաշխավորում անցողիկության շեմի հաղթահարումն առաջիկա ընտրություններում, եթե, իհարկե, համակարգային տրանսֆորմացիայի համատեքստում իշխանության համար պահանջարկված չլինի արևմտամետ ֆրակցիայի ներկայությունը խորհրդարանում: 

Բացի այդ, առկա է «Ժառանգության» տխուր նախադեպը: Այս կուսակցության 2012թ.-ի համամասնական ցուցակը, ըստ էության, դաշինք էր ժառանգականների, «Ազատ դեմոկրատների» և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Ինչպիսի տխուր ոդիսական ունեցավ «Ժառանգություն» խմբակցությունն այս խորհրդարանում, բոլորին է հայտնի: Հայաստանի քաղաքական համակարգի լիբերալ սեգմենտում վիճակը տխուր է, բայց դրանում առաջին հերթին մեղավոր են այն ամբողջացնող գործիչները: Նրանցից ոմանք ապրում են անցյալ տարիների նոստալգիայով, մյուսները լիբերալ են միայն խոսքով, սակայն խիստ ավտորիտար՝ իրենց կուսակցություններում:

Հայաստանի շատ լիբերալների համար արևմտամետությունը իջեցված է խայտառակ պարզունակ նշաձողի: Արևմտամետությունը մերոնց համար ոչ թե արժեհամակարգ, արժեքային կողմնորոշում է, այլ Արևմուտքին քծնելու, Ռուսաստանին պաթոսով քննադատելու քողածածկույթ: 

Այս քաղաքական «բագաժով» հնարավոր չէ երկարաժամկետ հավակնության հայտ ներկայացնել:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված