Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Վանաձորյան ընտրություններից արված միակ հետևությունը…

Վերլուծական

Այսպիսով՝ Վանաձորի քաղաքապետի անունն այլևս հայտնի է, և դա, ինչպես հասկանում եք, Մարուքյան Քրիստը չէ: Ինչո՞ւ: Այս հարցը, թերևս, այն՝ այլևս ճակատագրական դարձած հարցադրումն է, որի շուրջ առաջիկայում «գլուխ են կոտրելու» այն «ընդդիմադիր» կուսակցությունները, որոնք հանձն էին առել իբր ծնկի բերելու հայաստանյան քաղաքական դաշտում հեգեմոնիա հաստատած ուժին ու, ինչպես ասում են, փոխել պատմության ընթացքը հօգուտ հայաստանյան ընդդիմության: Բայց ստացվեց այնպես, ինչպես միշտ, ու հիմա ունենք այն, ինչ ունենք՝ խայտառակված ու բարոյալքված ընդդիմադիրներ, մեմ-մեծ խոսացողներին տեղը դրած Մամիկոն Ասլանյան՝ յուր կուսակիցներով հանդերձ:

Հասկանալու համար, թե ինչպես պատահեց, որ համագործակցության հուշագիր ստորագրածների համագործակցության արդյունքը դարձավ հանրապետական քաղաքապետի աներկբա հաղթանակը, հարկավոր է մի փոքր ավելի խորանալ համապատասխան գործընթացմներում ու խորամուխ լինել Վանաձորում ծավալված պրոցեսների էության մեջ ու ֆիքսել այն իրողությունը, որ «միաբանվածների» շարքերում, ինչպես ասում են, առնետներ են եղել, ու փակ քվեարկության ընթացքում, բոլորից գաղտնի կերպով վաճառել են իրենց թանկագին ձայները: Թե հատկապես երեք կուսակցություններից որ մեկի թիմակցիներն են եղել վաճառվածները, դեռևս, իհարկե, պետք է պարզել, բայց այն, որ այս «խմորը դեռ շատ ջուր է քաշելու», ոչ ոք այլևս չի կասկածում: Իսկ ջուր քաշելու տեղ, ինչպես հասկանալի է, հաստատ կա, քանի որ աչքներիս առաջ տեղի ունեցավ մի բան, որը բացահայտորեն խայտառակում է այն կեղծավորությունը, որ բուն է դրել որոշ «ընդդիմադիրների» անմաքուր սրտերում. հարցը, թե ինչու են քաղաքական դաշտի ընդդիմադիր կուսակցությունները ժողովրդի շրջանում կատարելապես վարկաբեկված, արդեն իսկ կարելի է փակված համարել, քանի որ միայն վանաձորյան իրադարձությունները բավարար են, որպեսզի հիմարին էլ պարզ դառնա, թե որն է հայրենի ընդդիմության բուն նպատակը. մարդիկ տուն են պահում, իսկ սոցիալապես գերլարված մեր օրերում, երբ վաճառքի է հանված գրեթե ամեն բան, ձայն վաճառելը ևս շատերի կողմից որպես հավելյալ եկամտի աղբյուր է դիտարկվում. մարդկանց ունեցածն էլ դա է, ի՞նչ կարող ես ասել, մեկը թուրքական լոլիկ է վաճառում, սրանք էլ սեփական ձայնն են աճուրդի դրել, բա հո սկզբունքայնություն չէին խաղացնելու էս նեղ մաջալին, երբ մի կտոր հացի համար մարդիկ իրար «կոկորդ են կրծում»…

Ուրեմն՝ հատկապես ի՞նչ եզրահանգման պետք է գալ՝ տեսնելով այն «կատավասյան», որ տեղի է ունենում հայաստանյան քաղաքական դաշտում, երբ ոչ մի կերպ չես կարողանում տարբերել՝ ով է ընդդիմադիրը, իսկ ով՝ իշխանամետը: Հետևությունն ու եզրահանգումը մեկն է. այլևս հասունացել է ժամանակը, երբ քաղաքական դաշտ պետք է մուտք գործեն ուժեր, քաղաքականոթյամբ պետք է զբաղվեն մարդիկ, ովքեր բավարար կամք ու վճռակամություն կունենան անկեղծ լինել ինչպես հասարակության, այնպես էլ իրենք իրենց հետ ու վճռական պահին գետնով չեն տա սեփական արժանապատվությունն ու հասարակական վստահությունը՝ հանուն սեփական ճղճիմ ամբիցիաների. ժամանակն է ողջ քաղաքական դաշտի վերբեռնման, դաշտում անիմաստ թափառող «լնգուլավազներին» նորմալ, սկզբունքային գործիչներով փոխարինելու, մարդկանցով, որոնց համար սեփական խոսքը կշիռ ունի, որոնք երբեք սեփական բարոյական կերպարը երկու կոպեկի համար չեն ապականի. Երկրի քաղաքկան դաշտում մի նոր ու մաքուր էջ բացելու ժամանակը վաղուց է հասունացել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված