Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը 

Քաղաքական կրկես

Վերլուծական

Չես կարող օրվա կեսը մի տեսակ լինել, մյուս կեսը՝ այլ, շաբաթվա կենտ օրերին ընդդիմադիր, զույգ օրերին՝ դիմադիր, եթե մտնում ես գործընթացի մեջ, պետք է հստակ վարվելաձեւ ունենաս:

Տողերիս հեղինակը ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն է, ով երևի թե այնքան էլ տեղյակ չէ հայկական քաղաքական դաշտի ներքին խոհանոցին, կամ ավելի ճիշտ՝ ավելի քան տեղյակ է, բայց պետք է զարմացած կեցվածք ընդունել ու ճառեր ասել:

Իսկ Հայաստանում ճառ ասող շատ կա, բայց, այ՛, զանգ կախողները քիչ են:

Երբ ուսումնասիրում ես վերջին 25 տարիների անկախ Հայաստանի ներքաղաքական զարգացումները, առանձնացնում կուսակցություններին ու խաղացողներին՝ ավելի քան ակնհայտ է, որ խոսքից գործի անցնողները քիչ են, փոխարենը դժվար է հաշվել նրանց, ովքեր իշխանությունից անցում են կատարում ընդդիմություն, կամ՝ ճիշտ հակառակը:

Խոսենք օրինակներով՝ վերցնելով, թերևս, ամենածեծվածը՝ ՕԵԿ:

Ռեկորդակիր քաղաքական ուժ, որ սիրում է ծվարել դաշտի այս ու այն հատվածում՝ կախված, թե երբ ու որտեղ է առավել հարմար և որ դերն է շահեկան:

Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը երբեք չի զլացել սերտ համագործակցել իշխանության հետ, ստանձնել նախարարական ու այլ պորտֆելներ, գովաբանել Սերժ Սարգսյանի իշխանությանը, ձեռք մեկնել, տարատեսակ օրինազանցություններ կատարել, մեկ էլ՝ հոպ, ձեռքը քաշել, այն օդում թափահարել ու ասել՝ մենք այլևս ընդդիմադիր ենք, ինչպես, օրինակ, արեցին 2014 թվականին ԱԺ նիստերի դահլիճում…

Անընդհատ խոսում, ասում ու քննարկում ենք ՕԵԿ-ի օրինակը՝ մոռանալով, որ այս առումով բացառություն չէ նաև իշխանության երբեմնի մտերիմ, այսօրվա ընդդիմադիր ԲՀԿ-ն, սուրբ չէ նաև ՀԱԿ-ը, որի առաջնորդ ԼՏՊ-ին կարելի է տեսնել թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության կարկառուն ներկայացուցիչների կողքին:

Չեմ ցանկանում խոսել ժառանգական Րաֆֆի Հովհաննիսյանից, ով նախարարի պաշտոնը հանձնելուց հետո մտավ ընդդիմադիրի կաշվի մեջ, բայց երբեք քայլ չարեց որպես ընդդիմություն:

Հա, ի դեպ, երբ քաղաքական դաշտը մի փոքր ավելի պարզ ենք ուսումնասիրում, սկսում ենք նկատել, որ շատ ու շատ գործիչներ, երբ ավարտել են աշխատանքը պետական ապարատում, մի փոքր դադարից հետո շտապել են վերադառնալ քաղաքականություն՝ ընդդիմադիրի մուշտակով:

Օրինակ՝ նախկին վարչապետ, ներկայիս թունդ ընդդիմադիր Հրանտ Բագրատյանը:

Կա նաև հակառակ կեցվածքը՝ երբ մեկը սկսել է հոխորտալ իշխանությունների դեմ, ապա սահուն քայլերով հայտնվել պետական փակ դռների ներսում՝ պաշտոնյայի դերում:

Ընդդիմությունից իշխանություն մեկ քայլ է բաժանում՝ հուշագրի տեսքով, ինչպես վերջերս կնքեցին դաշնակցականներն ու հանրապետականները, ինչպես եղավ Վանաձորում ՏԻՄ ընտրությունների ժամանակ:

Հուշագրեր են՝ պարզ ու սովորական, ու անգամ կապ չունի բովանդակությունն ու կառուցվածքը: Էական է միայն դերաբաշխումը՝ ով որ դիրքում կխաղա, ով՝ դեռ քանի տարի կլինի քաղաքական այս ու այն բևեռում:

2017-ն է մոտենում: Քաղաքական կրկեսում կրքերը թեժ են: Դերերի վերաբաշխում է կատարվում: Մարդիկ սկսել են այս ու այն կերպարի մորթին հագնել՝ առաջիկայում ականատեսը կլինենք առաջիկա 5 տարիների քաղաքական նոր դերակատարներին, ովքեր իրականում հին դեմքեր են, բայց նորովի ներկայացող:

Անի Սահակյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խուլիգանություն՝ Երևանում․ Փարիզ-Երևան չվերթի օդանավում ուղևորը ալկոհոլային խմիչք չստանալու և իր խմիչքը վերցնելու համար սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղեկցորդուհու հասցեին ու ձեռքով դիպել նրա ոտքին Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»
Ամենադիտված