Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը 

Նոր կառավարության հին ձեռագիրը

Վերլուծական

Առաջիկա տաս օրերի ընթացքում կառավարությունը խորհրդարան կներկայացնի իր գործունեության ծրագիրը՝ գոնե մասամբ հստակություն մտցնելով այն հարցում, թե ի վերջո, որն է լինելու այն քաղաքականությունը, որի միջոցով իրականացվելու են խոստացված համակարգային բարեփոխումները: Հասարակությունն առայժմ սպասողական վիճակում է, եթե լինենք անկեղծ այդ սպասման մեջ առկա է դրական ռեսուրս, սակայն կադրային համարձակ քայլերով առաջացած բարենպաստ ֆոնը կարող է ցրվել, եթե գեղեցիկ խոսքերին չհետևեն կոնկրետ քայլեր:

Բոլորը համակարծիք են այն հարցում, որ նոր կառավարությունում մերժելի անուններ չկան: Մյուս կողմից հարցեր են առաջացնում Կարեն Կարապետյանի կադրային նշանակումները: Իրոք դրանց հիմքում բացառապես պրոֆեսինոլաի՞զմն է, թե՞ գործադիր իշխանությունը համալրվում է յուրայիններով: Խնդիրն այն է, մենք կունենա՞նք վստահության կառավարման համակարգ, թե՞ ներկա համակարգում մեկով կավելանա կլանների թիվը:

Տպավորություններն առայժմ հակասական են: Օրինակ, եթե գյուղատնտեսության նորանշանակ նախարարի առաջին քայլերն արդյունավետ են, ապա նույնը չի կարելի ասել առողջապահության նախարարի մասին, ով ակնհայտորեն չի տիրապետում ոլորտին և առայժմ աչքի է ընկել հայերենին ոչ հավուր պատշաճի տիրապետելու հանգամանքով:

Ավելի գլոբալ հարթության մեջ, մտահոգիչ է, որ բարեփոխումների հետ ասոցացվող կառավարությունը շարունակում է օգտվել այն նույն գործիքակազմից, որն անցած տարիներին, մեղմ ասած, չի նպաստել մեր տնտեսության զարգացմանը` մեծացնելով դրա կախվածությունը արտաքին գործոններից: 

Չեմ ուզում անդրադառնալ այն կասկածելի սխեմաներին, կոռուպցիոն դրսևորումներին, որոնք հանգեցրել են «Երևան ՋԷԿ-ի»` «Գազպրոմին» ունեցած մոտ 35 միլիոն դոլար պարտքին: Առայժմ փաստենք, որ Հայաստանի նոր կառավարությունը խնդիրը մտադիր է կարգավորել «գույք պարտքի դիմաց» տխրահռչակ բանաձևով՝ «Գազպրոմ»-ին վճարելով գազաբաշխիչ խողովակներով, ցանցերով: «Գույք պարտքի դիմաց» բանաձևը գործել է 2000-ականների սկզբին, որևէ կերպ չնպաստելով ռուսական ներդրումների ավելացմանը տնտեսության կոնկրետ ճյուղերում: Փոխարենը մեր տնտեսությունում որակապես և քանակապես ավելացել է ռուսական անարդյունավետ ներկայությունը: «Գույք պարտքի դիմաց» բանաձևի արդյունավետությունը հիմա ավելի վիճահարույց է` հաշվի առնելով ռուսական տնտեսության կայուն անկումը: 

Մամուլում հրապարակումներ եղան, թե անցած ամիսներին հարկային եկամուտների բարձր ցուցանիշներ ցույց տալու նկատառումներով տնտեսվարողներին ստիպել են «ավանսով» հարկեր վճարել: Այս գործելաոճով Հովիկ Աբրահամյանի կառավարությունը թերևս փորձել է փրկել իր դեմքը: Նոր կառավարությունը, կարծես թե, չի հրաժարվել այս արատավոր պրակտիկայից` փորձելով փոքր ժամանակահատվածում արդյունավետ գործունեության իմիտացիա ստեղծել: Հուսանք, որ այս դեպքում գործ ունենք բացասականի իներցիոն շարունակության հետ, և ՊԵԿ-ի նախագահի փոփոխությունը կհանգեցնի նոր քաղաքականության: Թեև նկատենք, որ Վարդան Հարությունյանի նշանակումը ՊԵԿ նախագահի պաշտոնում միանշանակ չի ընկալվել գործարար աշխարհի կողմից:

Առայժմ Կարեն Կարապետյանը յուրայինների նշանակման միջոցով ավելացնում է իր կշիռը կառավարման համակարգում: Հասարակության մի մասը հուսով է, որ դա կհանգեցնի որակական փոփոխությունների: «Ավանսով» վստահությունը սահմանափակ է, հատկապես՝ ժամկետային առումով: Նոր դեմքերն ու գեղեցիկ խոսքերը տպավորիչ են մի քանի շաբաթների, գուցե ամիսների համար: Դրանից հետո հանրային գնահատումների հիմքում լինելու են կոնկրետ գործերը, որոնք առայժ բացակայում են:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
Ամենադիտված