Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը 

Ողջ ճշմարտությունը՝ Կարապետյանի կառավարության մասին...

Վերլուծական

Կասկած չի կարող լինել այն բանում, որ բոլոր այն փոփոխություններն ու տեկտոնական տեղաշարժերը, որոնց հայաստանյան հասարակությունն ականատես է դառնում վերջին շրջանում, գլխավորապես պայմանավորված են մի քանի ամիս առաջ երկրում տեղի ունեցած աշխարհացունց իրադարձություններով. այս ամենը դրանց բնական հետևանքն է՝ Հայաստանը փոփոխությունների ճանապարհով առաջնորդելու հաստատ համոզումից բխած:

Երբ հանրապետությունում ՊՊԾ գնդի գրավմամբ սկիզբ առած տոտալ ճգնաժամը մեծ ջանքերի շնորհիվ նոր-նոր փորձ էր արվում հաղթահարել, ու երկիրն աստիճանաբար ջանում էր վերադառնալ իր նորմալ կենսագործունեությանը: Հանրապետության նախագահը՝ ելույթ ունենալով լրագրողների, հասարակական, մշակութային, հոգևոր ու քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձ էր կատարել երկրում ստեղծված կազուսային մթնոլորտի հաղթահարման ուղիների որոնմանը՝ անհրաժեշտ համարելով ներքին կյանքում իրականացնել այնպիսի հասարակական-քաղաքական արմատական փոփոխություններ, որոնք տեսականորեն համապատասխան ֆունդամենտ էին ստեղծելու Հայաստանի հետագա անցնցում զարգացման համար՝ բացառելով ողբերգական դեպքերի հավանական կրկնությունը: Որպես կենտրոնական գաղափար, նախագահ Սարգսյանն իր ելույթում առաջ էր քաշել ազգային համաձայնության կառավարության ստեղծման մասին թեզը, որ, շնորհիվ համաժողովրդական վստահության, տեսանելի ապագայում արժանապատվորեն իրականացնելու էր այն բոլոր գործառույթները, որ դրվելու էին նրա ուսերին:

Երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, շատերի մոտ կար այն համոզումը կամ գոնե հույսը, որ նրա կողմից ձևավորելիք նախարարների կաբինետը դառնալու էր հենց այն ազգային համաձայնության կառավարությունը, որի մասին նախկինում խոսք էր գնացել նախագահի համապատասխան ելույթում: Ոմանք նույնիսկ համոզված էին, որ հենց Կարապետյանն էր դառնալու այն մարդը, ով նոր էջ էր բացելու հայաստանյան պետական կառավարման մշակույթում՝ համընդհանուր ժողովրդական վստահության հիմքի վրա ստեղծելով ազգային համաձայնության այն կառավարությունը, որ աներկբայորեն արտացոլելու էր հասարակական բոլոր շերտերի շահերն ու նպատակները. արդյունքում, սակայն, ունենք այն, ինչ ունենք, ու ներկա իրավիճակում խոսել համընդհանուր համաձայնության կամ նմանատիպ բաների մասին, պարզապես, անազնվություն կլիներ:

Անհերքելի փաստ է՝ որքան էլ ոմանք Կարապետյանի կառավարությունը համարեն պրոֆեսիոնալների կամ, նույնիսկ, տեխնոկրատների կուռ թիմ, այն ոչ մի կերպ չի կարող համապատատասխանել այն տեսլականին, որ մինչ այդ Սարգսյանը պատկերել էր սեփական ելույթում. Կարապետյանի կառավարությունն ազգային համաձայնության կառավարություն չէ:

Իսկ այն հարցի պատասխանը, թե ինչու ՀՀ ներկայիս կառավարությունը ոչ մի կերպ չի համապատասխանում «ազգային համաձայնության կառավարություն» բնորոշմանը, կարծում ենք՝ առավել քան ակնհայտ է. որպեսզի ցանկացած պարագայում հնարավոր լինի խոսել ազգային համընդհանուր համաձայնության կառավարություն ունենալու մասին, նախևառաջ հարկավոր է, որպեսզի այդ կառավարությունն արգասիքը հանդիսանա այն ներքին հասարակական խորքային պրոցեսների, որոնք սկիզբ են առել նախևառաջ ներքևից, որ չեն լինի արհեստական պարտադրանքի կամ նախապես մշակված սցենարների բնական հետևանք, այլ կունենան այն սոցիալական իրական հենքը, որի պարագայում միայն հնարավոր կլինի խոսել նմանօրինակ վերամբարձ բաներից:

Իսկ որպեսզի վերոնշյալը շոշափելի իրականություն դառնա, հարկավոր է նախևառաջ արթնացնել հասարակության ամենալայն շերտերի ինքնագիտակցությունն ու ցույց տալ նրանց այն ուղին, որով ընթանալով կարողանալու են իրական արդյունքների հասնել ու համընդհանուր ջանքերով ձևավորել այնպիսի իշխանություն, որն ի վիճակի կլինի սեփական գործունեությամբ արտացոլել ժողովրդի շահերն ու նվիրական նպատակները՝ դառնալով նրա շահերի իրական արտահայտողն ու առաջ մղողը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
Ամենադիտված