Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը 

Ռուս-ամերիկյան հայանպաստ կոնսենսուս ԼՂ հակամարտությունում. Ադրբեջանի մեկուսացումը

Վերլուծական

Ռուս-թուրքական հարաբերությունները համագործակցության նոր փուլ են թևակոխել: Օրերս Անկարա էր ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Թուրքական մամուլն արդեն պատմական է որակել այս այցը, որի ընթացքում համաձայնագիր է ստորագրվել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման մասին: Մոսկվայի և Անկարայի միջև պահպանվում են քաղաքական սկզբունքային տարաձայնությունները, մասնավորապես, սիրիական հարցում, սակայն երկու երկրներին միավորում է հակաարևմտյան հռետորաբանությունը և մարտավարական ընդհանրությունը: Մեր հասարակությանն առավելապես հուզում է, թե ռուս-թուրքական նոր մերձեցումը ինչ անդրադարձ կունենա  ԼՂ հարցի կարգավորման գործընթացի վրա: 

Եթե հետևենք ԵԽԽՎ-ում հոկտեմբերի 12-ին ծավալված իրադարձություններին, ապա Թուրքիան Արցախի հարցում փորձում է թարմացնել, այսպես կոչված, «Լավրովի պլանը»: Այդ օրը Ստրասբուրգում ԵԽԽՎ պատգամավորների հարցերին պատասխանել է Թուրքիայի ԱԳ նախարար  Մևլութ Չավուշօղլին: Հենց նրա ելույթը, որն, ի դեպ, հաջորդել է Էրդողան-Պուտին հանդիպմանը, վկայում է Անկարայի խիստ որոշակի ձգտումների մասին: Իհարկե, սա այն դեպքն է, որ  Չավուշօղլուի ասածը պետք չէ «հալած յուղի» տեղ ընդունել: Ուշագրավ է, որ ԼՂ խնդրի առթիվ Թուրքիայի դիրքորոշման մասին հարցը Ստրասբուրգում հնչեցրել է Ադրբեջանի ներկայացուցիչ Գանիրա Փաշաևան: Սակայն Չավուշօղլուն գերադասել է խոսել ոչ թե իր երկրի դիրքորոշման, այլ՝ ռուսական պլանի մասին: «Ռուսաստանը բավականին խելամիտ առաջարկություններով է հանդես եկել. այն է՝  հայերի հեռացումը հինգ «օկուպացված» շրջաններից: Այդ տարբերակն այժմ քննարկվում է. «Այդ քայլերի ձեռնարկման դեպքում, հուսով եմ, որ խնդիրը կկարգավորվի. կարգավորում է ցանկանում նաև Ադրբեջանը»,-ԵԽԽՎ ամբիոնից բառացիորեն ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: Չավուշօղլուն փաստացի խոսում է Լավրովի պլանի մասին և, ըստ էության, ճիշտ է ներկայացնում դրա բովանդակությունը:

Այլ խնդիր է, որ ռուսական այդ նախաձեռնությունը, կարծես թե, դուրս է եկել բանակցային օրակարգից: Դա արտահայտվում է ԼՂ խնդրում Հայաստանի իշխանությունների դիրքորոշման կարծրացմամբ և ԱՄՆ-ի պետքարտուղար Քերիի վերջին հայտարարությամբ: 

Մյուս կողմից՝ Անկարայում գուցե մտածում են, որ ռուս-թուրքական հերթական մերձեցումը նոր զարգացում կարող է ապահովել նաև ԼՂ խնդրում: Այս սցենարը ի սկզբանե քիչ հավանական էր թվում,  և թերևս առաջին անգամ պաշտոնական Մոսկվան անուղղակիորեն, սակայն օպերատիվ արձագանքեց Չավուշօղլուի ելույթին: «Ես չէի ասի, թե մենք մեծ լավատեսություն ունեք մոտ ժամանակներս ԼՂ հակամարտության կագավորման առթիվ»,- երեկ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ի դեպ, ուշագրավ է, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի մոտակա հեռանկարի վերաբերյալ նույնական դիրքորոշումներ ունեն ԱՄՆ-ն և Ռուսաստանը՝ չնայած այս երկու երկրների հարաբերությունների աննախադեպ լարվածությանը: ԼՂ խնդրում ստատուս քվոյի պահպանման հարցում առկա է միջազգային կոնսենսուս և ադրբեջանաթուրքական դիվանագիտությունը, ըստ էության, հայտնվել է լուսանցքում: 

Ադրբեջանը պետք է համակերպվի այդ իրականության հետ կամ դիմի նոր արկածախնդրության՝ իր համար անկանխատեսելի հետևանքներով:

Համենայն դեպս, Ադրբեջանն ընտրել է սադրանքներով իրավիճակ փոխելու անհեռանկար մարտավարությունը:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ
Ամենադիտված