Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում 21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում 19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց է Ավտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կա U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգ Հայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերը Eurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանը Երեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է 101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. Միրզոյան 

Արհեստածին ընդդիմության ֆենոմենը…

Վերլուծական

Հայաստանում սկիզբ առած ներքաղաքական դաշտի վերադասավորումներն ու վերաձևումները շարունակում են ընթանալ ողջ թափով, ու հիմա էլ պարզվում է, որ իշխանությունները որոշել են ընդդիմադիր դաշտ ուղղորդել իրենց վաղեմի ընկերոջը, մարդու, ով ընդամենը շաբաթներ առաջ ինքն իր անձով հանրության շրջանում ընկալվում էր որպես իշխանությունների, իշխող համակարգի յուրատեսակ մարմնացում. Սեյրան Օհանյանը դառնում է կատաղի ընդդիմադիր: Ընդ որում՝ նախատեսվում է, որ Օհանյանը միանալու է վերջերս ընդդիմադիր ինքնահռչակված Դալլաքյանին՝ երկուսով լուծելու իշխանությունների ու, մասնավորապես, Սերժ Սարգսյանի հարցերը. այդ որոշմանը Սեյրան Օհանյանին դրդել են նախագահի հետ ունեցած անլուծելի տարաձայնությունները: Իսկ այն, որ Օհանյանը իբր լրջագույն խնդիրներ է ունեցել ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի հետ, պարզ է դառնում, մասնավորապես, մամուլ սպրդած լուրերից, ըստ որոնց՝ Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան հակամարտությունը բավական երկար պատմություն ունի. կողմերը մշտապես միմյանց նկատմամբ թույն են շնչել, առիթը բաց չեն թողել միմյանց հակաճառելու, Սեյրան Օհանյանը հաճախ Սարգսյանի հրամաններին չի ենթարկվել, հաճախ է կշտամբվել նրա կողմից ու էլի նման հեքիաթներ:

Թե հատկապես այս ամենով իշխանություններն ում են փորձում հիմարի տեղ դնել, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ, քանի որ անգամ հիմարին է արցունքի պես պարզ, որ այս  լուրերը ոչ մի կերպ չեն կարող համապատասխանել իրականությանը հատկապես հետևյալ պատճառներով. Սեյրան Օհանյանը, նախևառաջ լինելով զինվոր, ի պաշտոնե պարտավոր էր աներկբայորեն ենթարկվել գերագույն գլխավոր հրամանատարի բոլոր հրամաններին, հակառակ պարագայում ենթակա էր լինելու համակարգից անվերադարձ հեռացման: Երկրորդ՝ ի՞նչ հակասությունների մասին կարող է խոսք գնալ մի պարագայում, երբ մինչ Հանրապետությունում սկիզբ առած փոփոխությունները, նմանատիպ որևիցե լուրջ խոսակցություն՝ նախագահի ու ՊՆ նախարարի միջև առկա հակամարտության մասին, չի եղել, երրորդ՝ Դալլաքյանի ու Օհանյանի՝ Սերժ Սարգսյանի հետ մեկ գիշերվա ընթացքում համաժամանակյա «ոխերիմ թշնամիներ» դառնալը չէր կարող պարզ զուգադիպություն լինել… Իհարկե, անհեթեթություն հիշեցնող այս պատմությանը չհավատալու բազում պատճառներ ևս կան, պարզապես մենք մատնանշում ենք դրանցից ամենացցուները:

Եվ ուրեմն՝ բնական հարց՝ ցանկացած մարդ բանականի ուղեղում՝ ի՞նչ խաղ է խաղում իշխանությունը: Խնդիրը հասկանալու համար պետք է նկատի ունենալ այն, որ իշխանությունների բոլոր գործողությունները բխում են ընդամենը մեկ ելակետից՝ նախընտրական: Հանրապետությունում շուտով կարևորագույն ընտրություններ են, ուստի արվում է ամեն բան՝ դրանք պատշաճորեն անցկացնելու համար: Գաղտնիք չէ, որ այսօր հայրենի իշխանություններին օդուջրի պես հարկավոր է լցնել այն բացը, որ առկա է ընդդիմադիր դաշտում, որն անելը, պարզվեց, այնքան էլ հեշտ առաջադրանք չէ. ՏԻՄ ընտրությունները փաստեցին, որ մինչ այս եղած «ընդդիմադիրները»՝ ի դեմս արհեստականորեն ստեղծված նորաթուխ  փոքր կուսակցությունների՝ ղեկավարվող այս կամ այն պատգամավորի կողմից, ի վիճակի չեղան կատարել իրենց բուն գործառույթներն ու տապալվեցին: Հետևաբար՝ պետք է գան նրանց փոխարինողները, որոնք էլ իբր ավարտին են հասցնելու իշխանությունների պլանները:

Միայն թե այստեղ հարցն այն է, թե արդյոք նորերին կհաջողվի՞ խուսափել իրենց նախորդներին բաժին հասած ճակատագրից, թե՞ ոչ, քանի որ ակնհայտ է՝ ոչ ոք հիմարի գլուխ չէ, որ հավատա, թե երեկվա թիմակիցը կարող է մեկ օրվա ընթացքում վերածվել քաղաքական թշնամու…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխա
Ամենադիտված