Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Փաստորեն՝ հույսներս իզուր էր...

Վերլուծական

Նորություն չէ, որ Հայաստանի գրեթե բոլոր դժբախտությունների հիմքն ու պատճառը տարիներով ձևավորված ու արմատացած տնտեսական մոնոպոլիաներն են, որոնք թույլ չեն տալիս տնտեսությանը լիաթոք շնչել. դրանք վերածվել են յուրատեսակ քաղցկեղի, ինչի պատճառը նախևառաջ երկրում արմատացած քաղաքական այն արատավոր սիստեմն է, որն էլ, խոշոր հաշվով, ընկած է այս ամենի հիմքում: Իսկ սա նշանակում  է, որ քանի դեռ Հայաստանում էականորեն չեն սահմանափակվել ցանկացած տեսակի մոնոպոլիաներն, ու արտոնյալները չեն զրկվել հանիրավի արտոնություններից, խոսել երկրում հնարավոր դրական փոփոխությունների մասին, հույս ունենալ, թե տնտեսությունում կարող է բեկում տեղի ունենալ, ու այն սկսի նորմալ տեմպերով զարգանալ, միամտություն է, ինքնախաբեություն ու չի դիմանում որևիցե քննադատության:

Բայց, արի ու տես, որ կառավարությունում որոշել են հաշվի չառնել այս աքսիոմատիկ ճշմարտությունն ու առանց սեփական ծրագրում մատնանշելու այն հստակ քայլերը, որոնք կարող էին գոնե ինչ-որ նախադրյալներ ստեղծել՝ մենաշնորհներից տեսանելի ապագայում ազատվելու, վերցրել ու բարի ցանկությունների յուրատեսակ մատյան են կազմել. ծրագրում որևիցե խոսք չկա մենաշնորհների դեմ պայքարի մասին, անգամ՝ ուշադրություն չեն դարձրել գերիշխող դիրք ունեցող ընկերությունների գործունեությանը, ինչը վկայում է այն մասին, որ հատկապես ժողովրդի շրջանում եղած բոլոր սպասելիքները, թե հենց Կարապետյանի կառավարությունն է դառնալու այն միակը, որ վերջապես համարձակություն է ունենալու՝ «ձեռնոց նետելու» ու տեղը դնելու բոլոր նրանց, ովքեր մեր երկրում առկա գրեթե բոլոր տնտեսական դժբախտությունների պատճառն են, զուր էին ու չարդարացված:

Թե հատկապես ինչու է այս կարևորագույն հարցը շրջանցված համապատասխան փաստաթղթում, անշուշտ, կարելի է կռահել. ամենայն հավանականությամբ՝ Կարապետյանը փորձել է չմտնել այնտեղ, ուր ինքը կարղ է անլուծելի խնդիրների առաջ կանգնել՝ բախվելով փորձությունների ու մարտահրավերների, որոնց առաջ անզոր է լինելու: Բայց պակաս հատկանշական չէ նաև այն, որ հենց սկզբից ևեթ վարչապետը բավական հանդուրժողական դիրքորոշում էր որդեգրել մենաշնորհների նկատմամբ՝ հայտարարելով, թե պարտադիր չէ, որ մենաշնորհներն ասոցացվեն բացառապես բացասականի հետ. դրանցում ևս դրական ինչ-որ բան կա: Վստահաբար, Կարապետյանի կառավարության կողմից մենաշնորհների թեմային չանդրադառնալն ունի նաև քաղաքական հիմքեր: Պետք չէ մոռանալ, որ ներկայիս քաղաքական ողջ համակարգը խարսխված է հենց մոնոպոլ դիրք զբաղեցնող գործարարների ֆինանսական միջոցների վրա, ուստի՝ մենաշնորհների վերացումը ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հիմախնդիր է, ու որին գնալու Կարապետյանն, ըստ էության, դեռևս պատրաստ չէ. քարտ-բլանշ դեռևս չի ստացել:

Բայց Հայաստանում սկիզբ առած փոփոխություններն ու ներքին տեղաշարժերը հույս են ներշնչում, որ եթե ոչ ասենք առաջիկա 6 ամիսներին, ապա գոնե ոչ այնքան հեռավոր ապագայում, այս առումով ինչ-որ դրական տեղաշարժեր կգրանցվեն, ու կստեղծվեն նախադրյալներ եթե ոչ լիարժեքորեն բացառելու, ապա գոնե էականորեն սահմանափակելու մենաշնորհներն ու դրանց տերերի ուռճացված իրավունքները, քանի որ ակնհայտ է՝ ներկայիս պայմաններում, երբ փորձությունների ու դժվարությունների պակաս առանձնապես չի զգացվում, առաջ շարժվել այն նույն ուղիով, որը Հայաստանը հասցրեց այս օրվան, անհնար է լինելու. հարկավոր է քաղաքական կամք ու վճռականություն՝ բարելավելու ներդրումային միջավայրը, սանձելու կոռուպցիան ու վերջ տալու հովանավորչությանը:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից
Ամենադիտված