Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետը Չիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջում Մերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզում Աբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը ԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճը Ռաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքից Իրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտ Թրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոս Մեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառով Պեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համար Սի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսում 

Կարապետյանի կասկածելի ակնարկը...

Վերլուծական

Գաղտնիք չէ, որ Կարեն Կարապետյանի՝ հայաստանյան պետական-քաղաքական դաշտ մուտք գործելուն զուգահեռ՝ որոշակի հասարակական-քաղաքական շրջանակներում սկսվեց բավականին ակտիվորեն շրջանառվել այն խիստ լավատեսական, բայց, ըստ էության, չարդարացված տեսակետը, համաձայն որի՝ հենց նա էր դառնալու այն երկար սպասված գործիչն, ով, վերջապես, կարողանալու էր դուրս բերել երկրի տնտեսությունը տարիներ տևած խոր ճգնաժամից՝ այդ անելու համար ունենալով թե՛ ներքին, թե՛ արտաքին աջակցություն:

Ու չնայած դեռևս խիստ վաղ է՝ կոնկրետ եզրահանգումների գալու կամ գնահատականներ հնչեցնելու համար, բայց ակնհայտ է, որ արդեն իսկ կան հստակ նախանշաններ ու նախադրյալներ՝ կարծելու, որ բոլոր այսօրինակ լավատեսական սպասումները կարող են և չարդարացվել: Մասնավորապես՝ բավական լուրջ հարցեր են առաջացնում Կարապետյանի՝ ԶԼՄ-ներին տված վերջին հարցազրույցի ընթացքում հնչած որոշ մտքերն ու ակնարկները, որոնք, եթե մի փոքր ավելի խորքային վերլուծելու լինենք, հստակորեն փաստում են, որ Կարապետյանը որոշ դեպքերում տրամադրված է ավելի շատ խուսափողական, քան լցված է վճռականությամբ՝ վերջնականապես լուծելու այն բոլոր խնդիրները, որ ներկայումս ծառացած են թե՛ երկրի ու թե՛ իր՝ որպես վարչապետի առաջ. մի տեսակ վարձու աշխատողի հոգեբանություն է նկատվում Կարապետյանի մոտ:

Այսպես՝ իբր ցանկանալով ընդգծել իր անկեղծությունը՝ Կարապետյանը վերահիշյալ հարցազրույցում ասել էր տառացիորեն հետևյալը. «Հենց զգամ, որ ես օգուտ չեմ տալու՝ մի օր ավելի չեմ մնալու»: Չնայած առաջին հայացքից կարող է թվալ, թե վարչապետի այս միտքն առաջին հերթին փաստում է նրա մաքսիմալիստական ձգտումները՝ «ամեն ինչ, կամ ոչինչ»-ի ոգով, բայց, համաձայնե՛ք՝ չտեսնել սրանում թաքնված վտանգներ ևս, առնվազն պարզամտություն կլիներ. ակնհայտ է, որ սա ավելի շուտ մենեջերական հոգեբանությամբ անհատի, քան սրտացավ մեկի կողմից արված արտահայտություն է, որում անուղղակիորեն մատնանշվում են անպատասխանատվության, սեփական առաքելության ողջ լրջությունն ու խորությունը հստակորեն չգիտակցելու տարրեր: Հարց է առաջանում. եթե Կարապետյանը օբյեկտիվորեն ստիպված լինի բախվել հայաստանյան իրականությունից բխած խոչընդոտների, արդյոք իր մեջ ուժ գտնելո՞ւ է դրանք հաղթահարելու, արդյոք բավարար կամք դրսևորելո՞ւ է՝ դրանց ձեռնոց նետելու ու ի չիք դարձնելու, թե՞ հրաժարական է տալու, ինչպես արել էր տարիներ առաջ: Չէ՞ որ, խոշոր հաշվով, նա ժողովրդական վստահության քվե չի ստացել ու,հետևաբար, քաղաքական պատասխանատվություն չի կրում հասարակության առաջ. նրա փոխարեն դա ՀՀԿ-ն կանի, որի վստահված անձի դերում էլ հենց, ըստ էության, հանդես է գալիս Կարապետյանը:

Փաստ է՝ առանց վճռականություն դրսևորելու, առանց, ինչպես ժողովուրդն է ասում, «քյալլա տալու», ո'չ ոք Հայաստանում, լինի վարչապետ, թե նախագահ, չի՛ կարողանալու իրական փոփոխությունների հասնել ու ինչ-որ բան բարեփոխել երկրում: Շոշափելի արդյունքների հասնելու համար լավ կառավարիչ լինելուց զատ հարկ է պատասխանատվություն կրելու ունակություն ունենալ ու չտրվել հնարավոր անբարենպաստ ազդակներին, քանի որ կյանքն է ապացուցում՝ առանց պայքարի ձեռքբերումներ չեն լինում: Իսկ այն հարցին, թե արդյոք Կարապետյանը պայքարո՞ղ մարդկանց տեսակին է պատկանում, անշո՛ւշտ, կարող է պատասխանել միայն ժամանակը: Մնում է միայն սպասել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ըԱՄՆ տնտեսության աճի գնահատականը բարձրացել է 4,3 տոկոսի․ հոկտեմբերին արագացել է նաև գնաճըՌաս Թանուրայի նավթավերամշակման գործարանի շուրջը սև ծուխ է երևում տիեզերքիցԻրանը հայտարարում է, որ խստացրել է Հորմուզի նեղուցի վերահսկողությունըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայում կանգնել են ջերմակայան և գազի արդյունահանման օբյեկտԹրամփն առաջարկում է նոր մաքսատուրքեր. Չինաստանի համար՝ 20 տոկոսՄեծ Բրիտանիան ռազմական ինքնաթիռները տեղափոխում է պաշտպանված անգարներ՝ անօդաչուների սպառնալիքի պատճառովՊեսկովը կտրուկ մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտարերկրյա զորքերը Ուկրաինայում անընդունելի են Մոսկվայի համարՍի Ծինփինը նոր քաղաքական ցնցում է առաջացրել Չինաստանի ղեկավարության ներսումԱՄՆ-ն քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Իրանից՝ պատերազմի սրման վտանգի պատճառովԼուկաշենկոն չի բացառել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըԲաղդադը կարող է զորքեր տեղակայել Քուրդիստանի սահմաններին․ դատարանի նոր որոշումըԱնօդաչուների վտանգից Բրիտանիան ռազմական օդանավերը տեղափոխում է ապաստարաններՄելանյա Թրամփի միջնորդությամբ ևս 9 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետՊուտինը հայտարարեց․ Ռուսաստանն ու Բրունեյը դառնում են ռազմավարական գործընկերներԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՊեսկովը մերժել է Ջոնսոնի առաջարկը․ օտար զորքերն Ուկրաինայում անընդունելի ենԹրամփ–Պուտին–Սի․ Իրանի շուրջ հնարավոր գործարքը վեճ է առաջացրել Թեհրանում21 լեզու, ընդհանուր օրինաչափություն․ ինչ է բացահայտվել մարդու ուղեղում19 տարվա դադարից հետո․ Ակրոպոլիսի հին թանգարանը կրկին բաց էԱվտովթար՝ Իսակովի պողոտայում. «Nissan»-ը բшխվել է բենզալցակայանի վահանակին, գլխիվայր շրջվել. կան վիրшվորներ Ալեքսանդրիայում հսկայական կառույց է հայտնաբերվել․ արքայական դամբարանների վարկած կաԹրամփը Ռուդի Ջուլիանիին պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով U2-ը վերադառնում է մարզադաշտեր․ հայտարարվել է 15 համերգՀայաստանին անհրաժեշտ է սահմանադրական կարգ, ոչ թե նոր սահմանադրություն. Արմեն Այվազյան Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երգերըEurostar-ի աշխատակիցների անսպասելի գործադուլը հանգեցրել է Լոնդոնի և Փարիզի միջև գնացքների չվերթների չեղարկմանըԵրեք տոննա բեռ՝ տիեզերակայան․ «Պրոգրես-97»-ն արդեն ուղեծրում է101 տարեկանում մահացել է Firestone կայսրության ժառանգորդուհի և NFL-ի ակումբի նախկին սեփականատեր Մարթա Ֆորդը Փաշինյանը թող ոչ ոքի բան չառաջարկի, ուղղակի հրաժարական տա. իր առաջարկածը գործարք է. ՄիրզոյանՈւղեղի բջիջների «ընդհանուր լեզուն»․ ներկայացվել է Bloom մոդելըՊատմության մեջ առաջին անգամ գլոբալ ջերմաստիճանը վեց օր անընդմեջ գերազանցել է 2°C շեմըՄոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին Էստոնիան հայտարարել է, որ կարող է փակել Ռուսաստանի հետ երկաթուղային սահմանային անցակետը Տիեզերական նոր ռեկորդ․ «Էվկլիդը» գտել է ամենահեռավոր քվազարըԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաSpaceX-ը հրաժարվում է սուբսիդիաներից․ Starlink-ի նոր պայմաններըՌեժիմը Սահմանադրության նախագծում ներառել է ձևակերպումներ, որոնք իսպառ բացառում են Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացը. Արմեն Աշոտյան Բուլղարիայի մաքսավորները 6 մլն եվրոյի կոկաին տեղափոխող բեռնատար են հայտնաբերել Nvidia-ն նոր ճնշման տակ է․ Հուանգի վերադարձը չի մարել վեճըԼուկաշենկոն կասկածի տակ է դրել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատմական հավակնություններըԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմինՈրևէ քրեական գործով որպես մեղադրյալ չեմ անցնում. ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյան ԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըՄեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը
Ամենադիտված