Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 

Կարապետյանի «նոր պաշտոնը»...

Վերլուծական

Չնայած այն հանգամանքին, որ ոմանց մոտ կառավարության առաջ քաշած ու Աժ կողմից հաստատված ծրագիրը սկզբից ևեթ սկսեց առավելապես ասոցացվել երկրում վաղուց կենսական հրամայականի վերածված դրական փոփոխությունների հետ, որ մտահղացվել է իբր զարգացման նոր ուղի ու կերպ դառնալու Հայաստանի համար, սակայն հարցը, թե հատկապես որոնք են լինելու այն առաջնահերթ քայլերը, որոնք հիմք են ստեղծելու տնտեսական վերականգնման, բյուջեն անհրաժեշտ եկամուտներով ապահովելու համար, այդպես էլ իրականում բաց է մնացել ներկայացված ծրագրում. ոչ մի խոսք երկրում վաղուց աղետի վերածված մենաշնորհների դեմ պայքարի մասին ծրագրում գոյություն չունի:

Ի դեպ՝ Կարապետյանն, իր վերջին հարցազրույցում պատասխանելով համապատասխան հարցին, հայտարարել էր, թե այս առումով նախատեսվում է բոլորի համար հավասար օրինական դաշտ ստեղծել, ինչն իբր թույլ է տալու երկրում առողջ մրցակցություն ապահովել ու ստեղծել առողջ բիզնես մթնոլորտ: Ավելին՝ չբավարարվելով ասվածով՝ Կարապետյանը շտապել էր հավելել, թե եթե ինչ-որ մեկը խնդիրներ ունենա մաքսակետերում ու բախվի արհեստական խոչընդոտների, կարող է զանգահարել անձամբ իրեն՝ հուզող խնդիրներին լուծում տալու:

Թեպետ առաջին հայացքից կարող է թվալ, թե սա հենց այն է, ինչը կարող է տնտեսության առողջացման ու բիզնեսի զարգացման հիմք հանդիսանալ, փաստ է, սակայն, որ Հայաստանը, ցավոք, վաղուց անցել է այն թույլատրելի շեմը, երբ կարելի էր նմանօրինակ միջոցառումներով իրավիճակ շտկել. մրցակցային հավասար միջավայրը մեր պարագայում այլևս ուշացած և անբավարար մեթոդ է՝ հասարակական բիզնես պոտենցիալը լիովին բացահայտելու և զարգացման հուն տեղափոխելու համար: Ինչո՞ւ, քանզի այս ողջ ընթացքում մեզանում տեղի է ունեցել կապիտալի գերկուտակման արատավոր պրոցես, որի արդյունքում հիմնական ֆինանսական ներուժը հայտնվել է սահմանափակ շրջանակների տիրապետության տակ: Ուստի՝ որքան էլ փորձ արվի սահմանադրական համահարթեցման ճանապարհով մրցակցություն մտցնել տնտեսությունում, օբյեկտիվորեն ոչինչ չի ստացվելու, քանի որ ի հայտ է գալու մեկնարկային անհավասար պայմանների գերխնդիրը. ոչ ոք ի վիճակի չի լինելու մրցակցել շուկայում այլևս օլիգոպոլ դիրքեր զբաղեցնողների հետ: Բացի սա՝ ավելորդ չէր լինի շեշտել նաև, որ անգամ սահմանադրական-իրավական առումներով որևիցե խնդիրներ չունեցող երկրներում համեմատաբար փոքր տնտեսվարողները շատ հաճախ ստիպված են լինում բախվել խոշորների կողմից արհեստականորեն հարուցած խնդիրների ու արգելքների, որոնց լուծումները նույնիսկ այդ երկրների օրենսդրությամբ սահմանված չեն, ուր մնաց թե մեր պես երկրում, որը, գաղտնիք չէ, մղոններով հեռու է քաղաքակիրթ աշխարհում վաղուց հաստատված նորմերից ու բիզնես կանոններից:

Ինչ վերաբերում է անձամբ իր հետ կապվելու վերաբերյալ ձեռներեցներին ու ներմուծմամբ զբաղվել ցանկացողներին Կարապետյանի կողմից արված առաջարկին, ապա պետք է նկատել, որ այդ դեպքում Կարապետյանը ստիպված է լինելու սեփական նստավայրը տեղափոխել ասենք Բագրատաշենի մաքսային՝ անձամբ հսկելու մաքսազերծման գործընթացը, որն ինչպես հայտնի է, մեզանում ամենավիճելի պրոցեդուրաներից մեկն է. ահազանգերն ու բողոքները հազարավորների են հասնելու, ու Կարապետյանը չի կարողանալու կողմնորոշվել սեփական գործառույթների լաբիրինթոսում ու ակամա վերածվելու է մաքսայինի պետի:

Այսքանից հետո մի բնական հարց է առաջացնում՝ ո՞րն է ստեղծված իրավիճակից ելքը, կամ այն ունիվերսալ դեղատոմսը, որ կարող էր ընդմիշտ առողջացնել տնտեսությունն ու դուրս բերել երկիրն այս անդունդից: Այս առումով իսկական փրկություն կլիներ ազգայնացման ծրագրի իրականացումը, որ այնպիսի շտկումներ կմտցներ համակարգում, որոնք լավ հիմք կհանդիսանային՝ պետությունը զարգացման միանգամայն նոր ուղի տեղափոխելու համար: Սակայն այստեղ ողջ հարցն այն է, թե արդյոք իշխանությունները կհանդգնե՞ն գնալ նման քայլի, թե՞ կնախընտրեն խորտակել երկիրն, ինչ է թե հավերժացնեն սեփական իշխանությունն ու շարունակեն հենվել ոչ թե ժողովրդի, այլ՝ փողի վրա. սա հարց է, որի պատասխանից է կախված լինելու մեր ու մեր սերունդների ապագան…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press
Ամենադիտված