Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունը Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը «Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին 8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում 

Կարապետյանի հավաստիացումների սնանկությունը...

Քաղաքական

Հայաստանի տնտեսության ներկայիս ծանր վիճակի պատճառներն երբեք և որևէ մեկի համար գաղտնիք չեն եղել. երկրում ստեղծված ծայրահեղ ծանր վիճակի, սոցիալական լարվածության, գործազրկության, տոտալ աղքատության և այլ աղետալի երևույթների արմատն այն անբարենպաստ բիզնես միջավայրն է, որ բնորոշ է եղել մեր երկրին դեռևս սոցիալիստական հասարակարգից կապիտալիստականին անցնելու ժամանակաշրջանից սկսած. 90-ականներից ի վեր Հայաստանում անլուծելի է մնում մասնավոր բիզնես գործունեություն ծավալելու հետ կապված միանգամայն արհեստական խնդիրները, որոնք, գաղտնիք չէ, արդյունք էին իշխանությունների կողմնակալ վերաբերմունքի, երբ Հայաստանում աշխատելու իրավունք էին ստանում բացառապես նրանք, ովքեր այս կամ այն կերպ կապված էին քաղաքական էլիտայի ներկայացուցիչների հետ: Ցավոք, մինչև հիմա մեզ չի հաջողվել դուրս գալ այդ արատավոր շրջանից, ու, չնչին տարբերությամբ, Հայաստանում այն նույն իրավիճակն է տիրում, ինչ՝ տասնամյակներ առաջ:

Երբ Կարեն Կարապետյանը ստանձնեց երկրի վարչապետի պաշտոնն, առաջին բանը, որ հնչեց նրա շուրթերից, հավասար մրցակցային պայմանների ստեղծումն էր, արտոնյալների դասի վերացումը, որ, ըստ նույն այդ խոստումների, կառավարությունը ջանալու էր ամենասեղմ ժամկետներում կյանքի կոչել: Այլ կերպ ասած՝ Կարապետյանը խոստանում էր այն, ինչ չէին կարողացել կյանքի կոչել նրա նախորդները, խոստանում էր այն, ինչը հայկական իրականության պայմաններում ուղղակի աներևակայելի էր: Բայց անցան ամիսներ, ու բոլորին պարզ դարձավ, որ խոստումներն այդ, մեղմ ասած, չափազանցված էին. կա՛մ Կարապետյանը լիովին տեղեկացված չէր՝ ինչ է կատարվում Հայաստանում, կա՛մ խոստումներ շռայլելու ճանապարհով ջանում էր քաղաքական դաշտում սեփական հայտնությունը առավել ընկալելի դարձնել հանրությանն ու հույսեր արթնացնել, թե հենց ինքն է այն միակն ու երկար սպասված գործիչն, ով կարող է ու պետք է ձեռնոց նետի տարիներով արմատացած արատավոր համակարգին:

Գործարար Սամվել Ալեքսանյանն, ըստ մամուլում տեղ գտած հավաստի տեղեկությունների, դեռևս մի քանի ամիս առաջ սկսել է կտրուկ հզորացնել իր խոզաբուծական ֆերմաներն ու լցված է վճռկակամությամբ՝ համապատասխան ոլորտի հետ վարվել այնպես, ինչպես վարվել է մի շարք այլ ոլորտների հետ նախկինում. մոնոպոլիզացիայի է ենթարկելու: Իսկ ահա պատահաբար մեր երկիր բանան ներկրած ոմն անհատ ձեռներեց, ով, ականջալուր լինելով Կարապետյանի հավաստիացումներին, թե ով որքան բանան կամենա, կարող է Հայաստան ներկրել, ու չի գտնվի գեթ մեկն, ով կհամարձակվի ներկրողի հավին քշա ասել, հանդգնել էր ու որոշակի քանակությամբ բանան էր բերել Հայաստան՝ իբր բիզնես ծավալելու ու մոնոպոլիզացված դաշտից մի կտոր էլ յուր կարիքների համար պոկելու: Արդյունքում՝ հայտնվել են մի խումբ անհայտ անձինք, ովքեր սկսել են ակնհայտորեն հալածել ու հետապնդել վարչապետի խոսքերին վստահած քաղաքացուն:

Հարց է առաջանում՝ գիտի՞, արդյոք, այս ամենի մասին ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանն, ով, ինչպես հայտնի է, առիթն երբեք բաց չի թողնում՝ հրապարակայնորեն հայտարարելու, թե իր կողմից ղեկավարվող կառույցն անում է ամեն բան՝ երկրում բարելավելու բիզնես մթնոլորտն ու հավասար աչքով նայելու բոլոր գործարարաներին՝ անկախ նրանց տրամաչափից, ունեցած կապերից: Անշո՛ւշտ, տեղյակ է: Բայց, ինչպես հայտնի է, միայն տեղեկացված լինելը բավարար չէ՝ համապատասխան արդյունքներ գրանցելու համար. կամք ու վճռակամություն է հարկավոր՝ հունին հակառակ գնալու, ինչը, բնակնաբար, Հարությունյանի մոտ բացակայում է:

Բոլոր այն հավաստիացումները, թե եկել են երկրում փոփոխություններ անելու ժամանակները, փաստացի, սին դուրս եկան. ոչնչի ժամանակն էլ չի եկել, ու ամեն բան ինչպես կար, այնպես էլ շարունակելու է գոյություն ունենալ. Կառավարությունն անզոր դուրս եկավ այն իրականության առջև, որում ապրում է Հայաստանն արդեն տասնամյակներ, ու այս ամենի ֆոնին խոսել ինչ-որ փոփոխությունների մասին, ուղղակի ծիծխաղելի է, այնպես չէ՞…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան
Ամենադիտված