Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Վրաստանն ասել է ոչ քրեական անցյալին, իսկ մե՞նք

Վերլուծական

Վերջին օրերին սոցիալական ցանցերում Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի` լայն տարածում գտած հարցազրույցը «օրենքով գողերի» դեմ պայքարելու մասին փաստում է մի իրողություն, որ մեր հասարակությունը կարծես զգում է բարեփոխումների նման անհրաժեշտության պահանջը... Հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահն ընդունում է, որ այն ժամանակ, երբ ինքն արդարադատության նախարարն էր, քրեակատարողական հիմնարկների կառավարումը նույնպես իրականացնում էր «օրենքով գողերի» միջոցով, բայց նախագահ դառնալով` հասկացել էր դրա վտանգավորության աստիճանը, եւ արագորեն քայլեր ձեռնարկել դրա դեմ: Դրանք մանրամասնորեն չենք քննարկի, քանի որ այս պարագայում մենք խոսում ենք մի երեւույթի մասին, երբ կա արդեն արված գործ, որի արդյունավետությունը տեսանելի է ոչ միայն Վրաստանի քաղաքացիներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր կապ ունեն Վրաստանի հետ: Այս հարցազրույցի մեջ հատկանշական է մեկ նախադասություն, որը, ըստ էության, նորություն չէ, բայց անհրաժեշտություն է, երբ այն դուրս է գալիս երկրի առաջին դեմքի շուրթերից: Սաակաշվիլին շատ հանգիստ տոնով հայտարարում է, որ «ցանկացած մաֆիա վախկոտ է, եթե այն չունի իշխանական աջակցություն»: Սա խոսում է այն մասին, որ վերջինս տիրապետում է իրավիճակը եւ չի վախենում հանցավոր աշխահի ոտնձգություններից, ավելին` ցույց է տալիս, որ նրանք տեղ չունեն իր երկրում: Այն, որ Վրաստանում երկրի կառավարման մեջ լուրջ դերակատարում ունեին քրեական աշխարհի ներկայացուցիչները մինչ Սաակաշվիլիի «վիրահատական» մոտեցումները, գրեթե կասկածի տեղիք չի տալիս որեւիցե մեկի մոտ, եւ եթե Սաակաշվիլին իր գործունեությունը չսկսեր հենց այս խնդրից, չէր կարող բարեփոխումներ սկսել այլ ոլորտներում ընդհանրապես... պարզ օրինակով ասած` ատամնաբույժը չի կարող «առանց ներվը բուժելու ատամը պլոմբ անել»...

Միխայիլ Սաակաշվիլին կազմակերպել էր եւս մեկ նշանակալի իրադարձություն։ Հրավիրել էր աշխարահռչակ Ռաննի Հարլինին, ով պետք է նկարահաներ նոր ֆիլմ` նվիրված ռուս-վրացական 5-օրյա պատերազմին: Սա մեծ հաշվով չի մտնում բարեփոխումների շարքի մեջ ու կապ չունի հանցավոր աշխարհի դեմ տարվող պայքարի հետ, բայց այնքանով կապ ունի հոդվածի բովանդակության հետ, որքանով որ նմանատիպ մի նախաձեռնություն էլ իրականացրել է Սերժ Սարգսյանը: 2012 թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը Կենտրոն համայնքի ընտրողների հետ կազմակերպված հանդիպմանը «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե դիմել է մի հայտնի սփյուռքահայ մեծահարուստի, որ նա հայերի մասին մի ֆիլմի նկարահանումները հովանավորի եւ այդ առիթով առաջիկայում Հայաստան կժամանի աշխարհառչակ ռեժիսոր եւ դերասան Մել Գիբսոնը, ով Սերժ Սարգսյանի առաջարկով Ավարայրի ճակատամարտի մասին ֆիլմ կնկարահանի: Գրեթե կասկածից դուրս է, որ Սերժ Սարգսյանի նման նախաձեռնության համար օրինակ է ծառայել Վրաստանի իր գործընկերոջ նախաձեռնությունը, սակայն լավ օրինակներից օգտվելը պատիվ է բերում բոլորին եւ այսպես ասած «պագոններն ընկնելու» խնդիր չի առաջացնում, սակայն մեր հասարակությունն ավելի շատ կոգեւորվի, երբ գործող նախագահը վերանայի իր մոտեցումներն այն արատավոր երեւույթների վերաբերյալ, ինչպիսիք կարծես թե վերացել են հարեւան հետխորհրդային պետության մեջ:
Մինչեւ նախագահական հաջորդ ընտրությունները որպես երաշխիք Սերժ Սարգսյանը պետք է ապացուցի, որ նախագահ դառնալով` ինքը կապ չի ունենալու այսպես կոչված «տեղական եւ ֆիրմային մաֆիաների» հետ, որն ապացուցելու համար մեծ ջանքեր հարկավոր չեն. պարզապես անհրաժեշտ է ինչպես Սաակաշվիլին է ասում` «կտրել մաֆիայի եւ պետական մարմինների միջև առկա պորտալարերը, որոնց առկայության մասին գրեթե ոչ ոք չի կասկածում»:

Հրաժարվելով քրեական տարրերից Սերժ Սարգսյանը ցույց կտա, որ իր միակ հենարանը ժողովուրդն է, ու այլեւս ընտրությունների ժամանակ չի առաջանա աճպարարության անհրաժեշտությունը, մինչ այս որպես ընտրակաշառք ծախսվող գումարները կծառայեն նպատակային ծրագրերի իրականացմանը, միջազգային դիտորդներից որպես ողորմություն չի հայցվի «կիսաապտակ» հիշեցնող գնահատականները, ընտրությունների արդյունքում կձեւավորվի միմյանց շնորհավորելու մշակույթը, որն անհրաժեշտ է մեր պետությանն ու նրա զարգացող հեռանկարի իրագործմանը:

Այսպիսով, սեղանին է դրված պատմությունը սրբագրելու հնարավորություն: Եթե կա այդ գիտակցությունը մեր քաղաքական էլիտայի եւ հատկապես գործող նախագահի մոտ, ուրեմն առաջիկայում Վրաստանն էլ կունենա Հայաստանից օրինակներ վերցնելու ցանկություն, եթե ոչ, ապա մենք դատապարտված ենք հարեւան պետության հաջողություններին հետեւել ինչպես կհետեւեինք հոլիվուդյան ֆիլմերին...

Շանթ Սարգսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված