Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր ԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել Հունաստանում Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները Դավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ Առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ ՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները 

«Փաստ»․ Արցախի կարգավիճակի շուրջ հանրաքվեի մասին խոսակցությունները' դիրքորոշումների ճշգրտո՞ւմ

Արցախ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի վերջին հայտարարությունը Արցախի վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվե անցկացնելու մասին առաջին հայացքից բավականին տարօրինակ էր: Օրերս նա, մասնավորապես, հայտարարել էր. «Երբ հակամարտության լուծման գործընթացը հասնի մի մակարդակի, որը կպահանջի հանրաքվե անցկացնել, այդ ժամանակ ադրբեջանցի ժողովուրդը կկարողանա դրան մասնակցել: Ադրբեջանի տարածքում համաժողովրդական քվեարկությունը կարող է անցկացվել միայն Ադրբեջանի Սահմանադրության պահանջների համաձայն: Արցախի շուրջ հանրաքվեի այլ ծրագիր ես չեմ ընդունում, դրա համար հիմքեր չկան»:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նրան հիշեցրել էր, սակայն, որ Արցախի վերջնական կարգավիճակի շուրջ իրավաբանորեն պարտադիր հանրաքվեին պետք է մասնակցի միայն Ղարաբաղի բնակչությունը: «Իսկ տվյալ հարցում Ադրբեջանի Սահմանադրությանը հղումները միանգամայն անտեղին են: Ադրբեջանի Սահմանադրությունը որևէ կապ չունի Արցախի հետ, քանի որ Սահմանադրությունն ընդունվել է Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի կնքումից հետո: Իսկ դրանով Ադրբեջանը Արցախն ճանաչել է որպես առնվազն հակամարտության կողմ»:

Փաստորեն ստացվում է, որ պաշտոնական Բաքուն խոսում է Լեռնային Ղարաբաղում նոր հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին այն դեպքում, երբ պաշտոնական մակարդակում իրադարձությունների նման ընթացքի համար, թվում է, հիմքեր չկան: Հետաքրքիր է, որ Երևանը, կրկին պաշտոնական մակարդակում, մանում է Բաքվի թելը և ներկայացնում իր տեսակետը: Հարց է առաջանում' իսկ ե՞րբ է տեղի ունենալու այդ հանրաքվեն, եթե դրա մասին խոսակցություններն արդեն նման բարձր մակարդակով են ընթանում: Արդյո՞ք այս հեռակա երկխոսությունը կարելի է համարել դիվանագիտական անդրկուլիսային տեղեկատվության արտահոսք: Իսկ գուցե գործընթացից առաջ կողմերը ճշգրտո՞ւմ են իրենց դիրքորոշումները և միմյանց մեսիջ ուղարկում:

Այս ամենի ֆոնին ուշագրավ էր նաև ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ելույթը Վաշինգտոնում տեղակայված «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնում' «Հայ–ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականությունը» խորագրով քննարկմանը: Հոգլանդի խոսքով' համապարփակ կարգավորումն ուրվագծված է, համաձայնության առանքը ՄԱԿ–ի Կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտի համապատասխան փաստաթղթերն ու առանցքային սկզբունքներն են: «Սակայն առաջընթացն անշուշտ կախված է կողմերի բարի կամքից և քաղաքական կամքից, բայց նրանք դրան դեռ չեն հասել»:

Այս առումով Հոգլանդը կարևորել է նախագահների հանդիպում կազմակերպելը: «Մենք կցանկանայինք նախագահների նոր հանդիպում' որքան շուտ, այնքան լավ: Դեմ առ դեմ երկխոսությունն անփոխարինելի է»,– ասել է նա: Ի դեպ, հիշեցնենք, որ մարտի վերջին Երևանում կայացած ասուլիսի ընթացքում ամերիկացի համանախագահը խոսել էր նախագահների հնարավոր հանդիպման մասին' նշելով, որ «մոտ ապագայում, ոչ ամիսներ անց, երկու արտգործնախարարները կհանդիպեն Մոսկվայում կամ հավանաբար այլ վայրում' հող նախապատրաստելու նախագահների հանդիպման համար»: Արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում կայացավ, բայց ահա նախագահների հանդիպման մասին առայժմ որևէ խոսք չկա:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Հոգլանդը պատասխանատվությունը դնում է հակամարտող կողմերի վրա. «Դա երկու կողմերի առաջնորդների պատասխանատվությունն է' լրջորեն զբաղվել իրական խաղաղ բանակցություններով»: Այս հարցում համանախագահ երկրների կարծիքը միանշանակ է: Ռիչարդ Հոգլանդի խոսքով, նույնիսկ ռուս–ամերիկյան հարաբերությունների վատթարացման պայմաններում, բոլոր երեք համանախագահները սերտորեն համագործակցել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման ուղղությամբ. «Սա մի ոլորտ է, որտեղ մենք կարող ենք ասել, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունները չունեն որևէ բացասական ազդեցություն»:

Ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը նույնպես կարծում է, որ «եթե վրաց–օսական և վրաց–աբխազական հակամարտություններում Ռուսաստանի ու Արևմուտքի տեսակետները հակադրվում են միմյանց, ապա մենք դա չենք տեսնում ԼՂ հակամարտության դեպքում»: Հետխորհրդային տարածքում այն միակ կոնֆլիկտն է, երբ Ռուսաստանի ու Արևմուտքի միջև համագործակցությունը չի դադարել: Իսկ դա նշանակում է, որ հակամարտության լուծումը դրվում է տարածաշրջանային հակամարտող կողմերի վրա»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՌուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. ԴմիտրիևԼավրովը ժամանել է ԲաքուԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԿարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասինՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումԼուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանԱլեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հերթական տիտղոսն է նվաճելՏԻՄ ընտրությունների պատճառով մաթեմատիկայի միասնական քննությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ինԼիոնից Ստամբուլ թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվելԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ բարձրացված հարցերըՓաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը հանդիպել ենԹուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք COP17-ին․ ՀՀ ԱԳՆ-ն կրկին խուսափել է հստակ պատասխանիցՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր«Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄԱրտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել էՊեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև հանդիպման մասին դեռևս համաձայնություն չկաԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվըՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասինՀունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներՀայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրըՈւկրաինան Ուիթքոֆին և Քուշներին հրավիրել է Եվրոպայում կայանալիք հանդիպմանCOP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամՊեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համարՖիդանը կներկայացնի Թուրքիան հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք CICA գագաթնաժողովում
Ամենադիտված