Թրամփը խստորեն քննադատել է Մերցին Իրանի հարցում իր դիրքորոշման համար
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին Իրանի նկատմամբ իր քաղաքականության համար: Նման գրառում է հայտնվել Սպիտակ տան TruthSocial էջում։
«Մերցը կարծում է, որ Իրանը կարող է միջուկային զենք ունենալ: Նա բացարձակապես պատկերացում չունի, թե ինչի մասին է խոսում: Եթե Իրանը միջուկային զենք ունենար, ամբողջ աշխարհը պատանդ կլիներ», - հայտարարել է ԱՄՆ նախագահը: Նա ընդգծել է, որ ներկայումս Թեհրանի դեմ գործողություններ է ձեռնարկում, որոնք այլ երկրները կամ նրանց առաջնորդները պետք է վաղուց ձեռնարկեին։
«Զարմանալի չէ, որ Գերմանիան այդքան վատ վիճակում է՝ թե՛ տնտեսապես, թե՛ մնացած ամեն ինչում», - ընդգծել է Թրամփը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու