Իրանի Չաբահար նավահանգստում շրջափակման պատճառով՝ ավելի քան 20 նավ է կուտակվել
Իրան
ԱՄՆ ռազմական շրջափակման պայմաններում ավելի քան 20 նավ է կուտակվել իրանական Չաբահար նավահանգստում, որը գտնվում է Օմանի ծոցի ափին: Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը իր սոցիալական ցանցերի էջում:
Զինվորականները պարզաբանել են, որ նախքան Վաշինգտոնի կողմից այս միջոցառումների կիրառումը՝ նավահանգստում միջինում խարիսխ էր դրված կամ կանգ էր առնում հինգ նավ:
«Այսօր ավելի քան 20 նավ գտնվում է Չաբահարում, քանի որ ԱՄՆ ուժերը շարունակում են խաթարել Իրանից տնտեսական առևտուրը շարունակական շրջափակման ընթացքում», - նշվում է հրապարակման մեջ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու