Չինաստանում հեղեղումների պատճառով շուրջ երեք հազար մարդ է տարհանվել
Արտակարգ Պատահար
Չինաստանի Շենսի նահանգի իշխանությունները ուժեղ հեղեղումների պատճառով տարհանել են Յույլին քաղաքի 2900 բնակչի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քաղաքում օրեր շարունակ չեն դադարում հորդառատ անձրևները, օդերևութաբանական ծառայություններն արդեն երեք անգամ հայտարարել են վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակի մասին:
Յույլինի փողոցներն ամբողջությամբ հեղեղված են, մեքենաները մնացել են ջրերի մեջ: Մարդիկ կարողանում են տեղաշարժվել լողալու միջոցով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն