Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը կրկին հարվածի տակ է․ Կիրիշիի ՆՎԳ-ում խոշոր հրդեհ է բռնկվել 120 երեխայի մահ, պատերազմ Իրանի դեմ ու 8 մեղադրանք․ Հեգսեթին իմպիչմենթ է սպառնում Անգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին «Opel Zafira»-կողաշրջված հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառերի Առաջիկա ամիսներին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն կբացի Տալլինում. Միրզոյան Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից Գործող կառավարիչները ՀՀ օկուպացված տարածքների թեման թողեցին ադրբեջանական քմահաճույքների տիրույթում Սիրավեպ՝ չինացի լրտեսուհու հետ․ Nvidia-ի ղեկավարի շուրջ միջազգային սկանդալ է ծավալվում Ինչ իրավիճակ է Լարսում Ֆրանսիան Իրանին մեղադրել է եվրոպական սուպերմարկետների հարյուրավոր սառնարանային համակարգերի վրա կիբերհարձակման մեջ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» 

Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Խաղաղությո՞ւն, թե՞ սեփական պետական ինքնության վերանայում։ Արդյո՞ք Հայաստանը պետք է փոխի իր հիմնարար օրենքը՝ ապացուցելու համար, որ ձգտում է խաղաղության։ Այս հարցերն այլևս միայն իրավաբանների կամ քաղաքական գործիչների քննարկման առարկան չեն։

Դրանք վերաբերում են յուրաքանչյուր քաղաքացու, մեր պետության ապագային և անկախության բուն իմաստին։

 Խաղաղության ձգտումը չի կարող նշանակել սեփական պատմությունից հրաժարում, անկախ պետականության հիմնարար փաստաթղթերի արժեզրկում կամ Սահմանադրության վերափոխում՝ արտաքին քաղաքական պահանջներին համապատասխան։

Խաղաղությունը պետք է դառնա մեր պետականության ամրապնդման հիմքը, ոչ թե դրա պատմական ու իրավական հիմքերը վերանայելու պատճառը։

Ուստի, հարցը պետք է հնչեցնել ուղիղ և առանց շրջանցումների՝ արդյո՞ք նոր Սահմանադրությունն իսկապես անհրաժեշտ է Հայաստանին, թե՞ այն աստիճանաբար վերածվում է խաղաղության հասնելու համար առաջադրվող արտաքին քաղաքական նախապայմանի։

Իմ համոզմամբ, նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստից չի բխում։ Այն չի կարող հիմնավորվել միայն հարևան պետության դժգոհությամբ կամ նրա ներկայացրած քաղաքական պահանջներով։ Եթե Հայաստանի գործող Սահմանադրությունը վերանայելու անհրաժեշտություն կա, ապա այդ անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի Հայաստանի ներքին պետական, իրավական և ժողովրդավարական զարգացման շահերով։ Սահմանադրության փոփոխությունը չի կարող դառնալ խաղաղության հասնելու միակ ճանապարհը, առավել ևս՝ արտաքին քաղաքական պահանջի կատարման միջոցը։

Հայաստանի Անկախության հռչակագիրը մեր անկախ պետականության վերականգնման պատմական գործընթացի առանցքային փաստաթուղթն է։ Այն արտահայտում էր 1918 թվականի մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Առաջին Հանրապետության պետականության ավանդույթը շարունակելու և անկախ պետականություն վերականգնելու ժողովրդի քաղաքական կամքը, որն իր հերթին հաստատվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով։ Հռչակագրի 12-րդ կետը սահմանում էր, որ այն հիմք է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մշակման համար։ Սակայն Հռչակագրի պատմական և հիմնադիր նշանակությունը պետք է տարբերել դրա յուրաքանչյուր դրույթի՝ ներկայում անմիջական իրավական կիրառելիությունից։ Հռչակագրին սահմանադրական հղումը չի նշանակում, որ դրա բոլոր ձևակերպումներն ինքնաբերաբար դարձել են գործող Սահմանադրության նորմեր։

Այս հարցում առանցքային նշանակություն ունի ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշումը։ Դատարանը մեկնաբանել է Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին կատարված հղումը՝ նշելով, որ այն վերաբերում է Հռչակագրում ամրագրված այն հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին, որոնք ամրագրված են հենց գործող Սահմանադրությամբ։ Սա գործող Սահմանադրության վերաբերյալ կարևոր իրավական մեկնաբանություն է։ Հետևաբար, նոր Սահմանադրության անհրաժեշտությունը հիմնավորելու համար պետք է հստակ ցույց տալ, թե կոնկրետ ինչ սահմանադրական խնդիր է մնում չլուծված, և ինչու այն հնարավոր չէ կարգավորել գործող իրավական մեխանիզմներով։ ՍԴ որոշումը, իհարկե, չի լուծում Հռչակագրի հետ կապված բոլոր պատմական ու քաղաքական հարցերը, բայց այն չի կարող անտեսվել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը քննարկելիս։

Ադրբեջանի մտահոգությունը կապված է Հռչակագրի նախաբանում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման հիշատակման հետ։ Սակայն պատմական փաստաթղթում որևէ իրադարձության հիշատակումը և Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքային պահանջների առկայությունը նույնական իրավական հասկացություններ չեն։ Պատմական հիշատակումը ինքնին դեռ չի ապացուցում, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածքային պահանջ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Նման պնդումը պետք է գնահատվի գործող Սահմանադրության, Սահմանադրական դատարանի տված մեկնաբանության և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների համատեքստում։

Այստեղ անհրաժեշտ է տարբերակել երկու հանգամանք։ Նախ՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի հրապարակված տեքստը չի պարունակում Հայաստանի կողմից նոր Սահմանադրություն ընդունելու կամ Անկախության հռչակագրին կատարված հղումը վերացնելու պարտավորություն։ Երկրորդ՝ Ադրբեջանը քաղաքական մակարդակում Սահմանադրության փոփոխությունը ներկայացնում է որպես համաձայնագրի ստորագրման նախապայման։ Սակայն քաղաքական նախապայմանի առկայությունը դեռ չի նշանակում, որ այդ պահանջը համաձայնագրի դրույթ է կամ Հայաստանի կողմից արդեն ստանձնած միջազգային իրավական պարտավորություն։

Համաձայնագրի 1-ին հոդվածով կողմերը ճանաչում և հարգում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունն ու քաղաքական անկախությունը, իսկ 2-րդ հոդվածով հաստատում են, որ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և ապագայում նման պահանջներ չեն առաջադրի։ Եթե խնդիրը երկու պետությունների միջև տարածքային պահանջների բացակայության փոխադարձ ճանաչումն է, ապա դրա լուծման իրավական ճանապարհը միջազգային պայմանագիրն է և դրանում ամրագրված պարտավորությունների բարեխիղճ կատարումը։

1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածը նախատեսում է միջազգային պայմանագրերի բարեխիղճ մեկնաբանություն՝ դրանց տեքստի, համատեքստի և նպատակի հիման վրա։ Հետևաբար, եթե կողմերի միջև շարունակում է մնալ տարաձայնություն Անկախության հռչակագրի հիշատակման նշանակության վերաբերյալ, Հայաստանը կարող է առաջարկել այդ հարցը հստակեցնել փոխադարձ համաձայնեցված մեկնաբանական փաստաթղթով կամ լրացուցիչ արձանագրությամբ։ Նման լուծումը, բնականաբար, պահանջում է երկու կողմերի համաձայնությունը, սակայն ցույց է տալիս, որ սահմանադրական փոփոխությունը միակ հնարավոր ճանապարհը չէ։

Միաժամանակ անհրաժեշտ է գնահատել նախաստորագրված համաձայնագրի ամբողջ բովանդակությունը, այլ ոչ միայն դրա առաջին երկու հոդվածները։ 12-րդ հոդվածը սահմանում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող իր ներպետական օրենսդրությունը վկայակոչել որպես համաձայնագիրը չկատարելու արդարացում։ Սակայն այդ դրույթը վերաբերում է համաձայնագրի կատարմանը և ինքնին չի ստեղծում մինչև դրա ստորագրումը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պարտավորություն։ 15-րդ հոդվածը վերաբերում է մինչև համաձայնագրի ստորագրումը գոյություն ունեցած հարցերով միջպետական հայցերին, բողոքներին և վարույթներին։ Դրա կիրառման շրջանակը ևս պահանջում է մանրակրկիտ իրավական քննարկում՝ հատկապես անհատական իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Պետք է հիշել նաև, որ նախաստորագրումը դեռևս չի նշանակում պայմանագրի ուժի մեջ մտնել. 6-րդ հոդվածով դրա ուժի մեջ մտնելը պայմանավորված է ներպետական ընթացակարգերի ավարտի մասին ծանուցումների փոխանակմամբ։

Նոր Սահմանադրության ընդունումը պետության համար հիմնարար որոշում է։ Այն վերաբերում է կառավարման համակարգին, իշխանության ճյուղերի փոխհարաբերություններին, մարդու իրավունքների երաշխիքներին և պետական ինստիտուտների ապագային։ Ուստի նման փոփոխությունը պետք է ունենա ինքնուրույն և համապարփակ հիմնավորում, անցնի իրական հանրային քննարկում և արտահայտի ժողովրդի ազատ կամքը։ Եթե իշխանությունները գտնում են, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, ապա պետք է հանրությանը ներկայացնեն դրա բովանդակային անհրաժեշտությունը՝ անկախ Ադրբեջանի պահանջներից և խաղաղության գործընթացի ընթացքից։ Միայն այդ դեպքում սահմանադրական փոփոխությունը կարող է դիտարկվել որպես Հայաստանի ներքին ժողովրդավարական և պետական զարգացման գիտակցված ընտրություն։

Հայաստանը չպետք է ընտրության առաջ կանգնի խաղաղության և սեփական պետական ինքնության միջև։ Այս երկու արժեքները հակասության մեջ չեն։ Մենք կարող ենք ճանաչել միջազգային սահմանների անձեռնմխելիությունը, ստանձնել տարածքային պահանջներ չառաջադրելու փոխադարձ պարտավորություններ և զարգացնել հարևանների հետ խաղաղ հարաբերություններ՝ միաժամանակ պահպանելով մեր անկախ պետականության պատմական հիշողությունը։

 Ուստի, գլխավոր հարցը ոչ թե այն է, թե ինչպես փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ հարևան պետության մտահոգությունները փարատելու համար, այլ այն, թե ինչպես ապահովել իրական, փոխադարձ և երկարատև խաղաղություն՝ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունն ու ժողովրդի կամքը։ Հայաստանին անհրաժեշտ է խաղաղություն, ոչ թե նոր Սահմանադրություն՝ որպես խաղաղության դիմաց վճարվող գին։ Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը պետք է որոշի Հայաստանի ժողովուրդը՝ ելնելով իր երկրի ապագայից և պետական շահերից, ոչ թե արտաքին քաղաքական նախապայմաններից։

Խաղաղությունը պետք է ամրապնդի հայկական պետականությունը, ոչ թե դառնա դրա պատմական հիմքերը վերանայելու պատճառ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը կրկին հարվածի տակ է․ Կիրիշիի ՆՎԳ-ում խոշոր հրդեհ է բռնկվել120 երեխայի մահ, պատերազմ Իրանի դեմ ու 8 մեղադրանք․ Հեգսեթին իմպիչմենթ է սպառնումԱնգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին «Opel Zafira»-կողաշրջված հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառերիԱռաջիկա ամիսներին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն կբացի Տալլինում. ՄիրզոյանԱրթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունիցԳործող կառավարիչները ՀՀ օկուպացված տարածքների թեման թողեցին ադրբեջանական քմահաճույքների տիրույթումՍիրավեպ՝ չինացի լրտեսուհու հետ․ Nvidia-ի ղեկավարի շուրջ միջազգային սկանդալ է ծավալվումԻնչ իրավիճակ է Լարսում Ֆրանսիան Իրանին մեղադրել է եվրոպական սուպերմարկետների հարյուրավոր սառնարանային համակարգերի վրա կիբերհարձակման մեջՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՏեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազիՎեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» «Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել «Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ինչ է կատարվում ԱԺ-ի ծեծկռտուքի գործով․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ» Հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուՈւկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա» Նոյեմբերը եկամտաբեր ամիս կլինի այս կենդանակերպի նշանների համար. Թամարա Գլոբան անվանել է բախտավորներին Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն Կանադան նոր պատժшմիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը Սպիտակ տան մոտ ավտոմեքենան բախվել է ցանկապատին. երկու մարդ է ձերբակալվել Գերմանիան կարող է առաջին անգամ կին նախագահ ունենալ Ուռուցքաբանը կանանց մոտ քաղցկեղի աննկատ ախտանիշներ է բացահայտել Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Իզմիրի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյnւնի զnհերի թիվը հասել է 16-ի․ կան վիրավnրներ Վթար է․ գազ չի լինելու «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը նշանակվել է իսպանական «Օվիեդոյի» գլխավոր մարզիչ Լեհաստանում մեկնարկել են «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժությունները «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին «Սվետիկն ինձնից նեղացած գնաց». Արամ Մելիքյանի հուզիչ հրապարակումը՝ Սվետլանայի հոգեհանգստից հետո​ (տեսանյութ)Բիրկինի անձնական գրությամբ Hermès պայուսակը աճուրդի է հանվում BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը Չինաստանը ուղեծիր է դուրս բերել ցածր ուղեծրային ինտերնետային արբանյակների խումբՀնդկաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ վայրէջք կատարելով Հիմալայների ավիաբազայումՎարդաբլուրում սպանվшծ զինծառայողը պատերազմի մասնակից էր, մայրը 2 ամիս առաջ էր մահացել. մանրամասներ (տեսանյութ)
Ամենադիտված