Էկվադորում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել
Աշխարհ
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո հունվարի 27-ին մի շարք նահանգներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես արտակարգ դրության ռեժիմ եմ հայտարարել Սան-Լորենցո շրջանում և Էլոյ-Ալֆարո կանտոնայում՝ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մորենոն:
Պայթյունը տեղի է ունեցել հունվարի 27-ին՝ Կոլումբիային սահմանակից Էսմերալդա նահանգում: Վիրավորվել է իրավապահ մարմինների 20 աշխատակից: Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը կարող է իրականացրած լինել տեղական հանցավոր խումբը, որը պայթեցրել է ոստիկանությանը կից գտնվող ականապատ մեքենան:

















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ