ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

Այսօր Վիկտոր Ցոյը կդառնար 50 տարեկան

Գիտություն և Մշակույթ

Հունիսի 21-ը լեգենդար պոետ և երաժիշտ Վիկտոր Ցոյի ծննդյան օրն է, երաժիշտ, ով դաստիարակել է մի քանի սերունդների՝ ինչպես երաժիշտների և երաժշտասերների, այնպես էլ երաժշտությունից հեռու մարդկանց։ Իր «Կինո» խմբով նա ձայնագրել է 9 ալբոմ՝ դառնալով Խորհրդային Միության ամենահայտնի ռոք-երաժիշտներից մեկը։ Այս տարի նա կդառնար 50 տարեկան։

Այսօր ամբողջ աշխարհում Ցոյի երկրպագուները նշում են նրա ծննդյան օրը։ Նույնիսկ Google ընկերության ռուսական բաժինը փոխել է իր լոգոտիպը, որի վրա գրված է «Կինո», «Ցոյ» և պատկերված է կիթառ ու արև։ Նրա հայրը՝ Ռոբերտ Ցոյը, Комсомольская Правда թերթին ասել է.

- Որդուս մահից հետո շատերն ասում էին, որ կանցնի 1-2, լավ՝ 5 տարի և աստիճանաբար նրան կմոռանան: Սակայն՝ ոչ: 22 տարի է անցել, բայց նրա հռչակը ոչ միայն չի նվազում, այլև աճում է տարեց տարի: Դա ֆենոմեն է: Այնպիսի հռչակ, ինչպիսին ունի իմ Վիտկան, ոչ ոք չունի:

Թեև Վիկտոր Ցոյը կենդանի չէ ավելի քան 20 տարի, ռուսական ռոքի սիրահարներն այսօր էլ հիշում ու սիրում են նրան։ Ցոյի երգերը մինչ այսօր էլ լսվում են եթերից, ակումբներում, այգիներում, շատերը կիթառ նվագել սովորում են նրա երգերը նվագելու համար, քանի որ դրանք այնքան արդիական են, ասես երեկ են գրվել։

Վիկտոր Ցոյը ծնվել է Լենինգրադում (Սանկտ-Պետերբուրգ) 1962 թ. հունիսի 21-ին։ Մանկուց երաժշտության հանդեպ հետաքրքրություն դրսևորած Ցոյն իր առաջին խումբը, որը կոչվում էր «Հիվանդասենյակ համար 6» («Палата № 6»), ստեղծել է դեռևս դպրոցական տարիներին։ Իսկ ապագա «Կինո» խմբի հիմքը ձևավորվեց այն ժամանակ, երբ Ցոյը ծանոթացավ կիթառահար Ալեքսեյ Ռիբինի հետ։

1981 թ. հայտնվեց նրանց համատեղ խումբը՝ «Гарин и Гиперболоиды», որը շուտով վերանվանվեց «Կինո»։ Խմբի առաջին ալբոմը կոչվում էր «45», քանի որ այն տևում էր 45 րոպե։ Ալբոմի ձայնագրման ժամանակ երաժիշտներին օգնել է «Ակվարիում» հայտնի խմբի լիդեր Բորիս Գրեբենշչիկովը, ում հետ Ցոյը ծանոթացել էր գնացքում։

«Կինո» խումբը ելույթներ էր ունենում Լենինգրադյան ռոք-ակումբում՝ այդ շրջանում ձայնագրելով «46», «Начальник Камчатки», «Это не любовь», «Ночь» ալբոմները։

1980-ականներին Ցոյն աշխատում էր «Կամչատկա» կոչվող կաթսայատանը պոետ և երաժիշտ Ալեքսանդր Բաշլաչովի հետ։ Այդ տարիներին այլ ռոք-երաժիշտներ ևս կատարում էին մասնագիտական հմտություններ չպահանջող նման աշխատանքներ, որոնք փոփոխելի աշխատաժամերի շնորհիվ հնարավորություն էին տալիս ստեղծագործ աշխատանքով զբաղվելու։ Դա արտացոլվել է Ցոյի «Կամչատկա» և Գրեբենշչիկովի «Դռնապանների և հավաքարարների սերունդը» («Поколение дворников и сторожей») երգերում։

«Կինոն» համաժողովրդական ճանաչում ձեռք բերեց 1988-ին, երբ թողարկվեց «Группа крови» ալբոմը։ Նույն տարում էկրաններ բարձրացավ Սերգեյ Սոլովևի «Асса» ֆիլմը, որում Ցոյն ուներ էպիզոդիկ դեր, իսկ ֆիլմի վերջին րոպեներին կատարում էր «Перемен» երգը։ Այնուհետև թողարկվեցին «Последний герой» և «Звезда по имени солнце» ալբոմները։ Իրականացավ Ցոյի մանկության երազանքներից մեկը՝ նա խաղաց կինոյում։ Նրան տրվեց գլխավոր դերը Ռաշիդ Նուգմանովի «Ասեղ» ֆիմում։

1990 թ. օգոստոսի 15-ին Ցոյը Լատվիայում մահացավ ավտովթարից։ Նրա «Մոսկվիչը» բախվեց ավտոբուսին Սլոկա-Տալսի մայրուղու վրա։ Երաժշտը վաղ առավոտյան գնացել էր ձկնորսության, և, պաշտոնական վարկածի համաձայն, քնել էր ղեկին։ Ցոյի մահվան այս պատճառաբանությունը մինչ այժմ էլ շատերին անհամոզիչ է թվում։

Վթարից մի քանի ամիս անց հետո խումբը թողարկեց «Черный альбом»-ը։

Մահից հետո Ցոյը դարձավ ռուսական ռոքի կուռքը։ Գրեթե բոլոր քաղաքներում հայտնվեցին «Ցոյի պատեր» որոնց վրա նրա երկրպագուները գրում էին նրա երգերից տողեր և «Ցոյը կենդանի է» մակագրությունը։ Ցոյի երկրպագուները նաև արտասովոր հոգատարությամբ խնամում էին նրա գերեզմանը։

Մինչ օրս Ցոյի հավատարիմ երկրպագուներն այցելում են նրա գերեզմանին, երգում են նրա երգերը, «Ցոյի պատերի» մոտ նրա համար ծխախոտ են թողնում և համոզված պնդում. «Ցոյը չի մահացել. նա պարզապես դուրս է եկել ծխելու»։

Հայաստանում ևս մինչ այժմ հիշում և սիրում են Վիկտոր Ցոյին։ Նրա երկրպագուներից շատերն անգամ չէին ծնվել, որբ նա մահացավ, բայց դա չի խանգարում նրանց Ցոյին իրենց հասակակիցն ու ժամանակակիցն զգալ։ Երևանում, գուցե նաև Հայաստանի այլ բնակավայրերում Ցոյի երկրպագուներն ունեն իրենց հավաքատեղիները, ուր, ավադույթը չխախտելով, նրան ծխախոտ են տանում և լսում նաև մեր օրերի համար արդիական նրա երգերը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված