Հայուհին Ռուսաստանում անցկացված մրցույթում ճանաչվեց ամենագեղեցիկը
Հասարակություն
ՌԴ Վլադիմիր քաղաքում ավարտվել է ամենամյա գեղեցկության մրցույթը, որին մասնակցում էին Վլադիմիրում ապրող բոլոր ազգերի ներկայացուցիչները: այս մասին գրում է rusarminfo.ru-ն։
Մրցույթին մասնակցել են 20-31տարեկան գեղեցկուհիներ, ովքեր ցուցադրել են նաև իրենց ազգային տարազները։
Գեղեցկության մրցույթի ժյուրիի անդամներին մասնակցիները պետք է ներկայանային նաև իրենց երկրի մշակույթին վերաբերող գիտելիքներով։
Այս գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող Մարինե Մնացականյանը, ով հանդիսանում է Վլադիմիրի բանկերից մեկի աշխատակից։
Նշենք, որ գեղեցկության մրցույթին մասնակցում էին գեղեցկուհիներ Հայաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Մորդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թաթարստանից, Ուզբեկստանից և Չեչնիայից, իսկ մրցույթն անցկացվել է Վլադիմիր շրջանի վարչակազմի բարձր հովանու ներքո։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը