Կարևոր հաղթանակ էր մղձավանջային շաբաթից հետո. Վենգեր (տեսանյութ)
ՏեսանյութերԼոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Եվրոպաjի լիգայի 1/8 եզրափակչում «Միլան»-ի նկատմամբ հաղթանակի մասին:
«Իհարկե, սա կարևոր հաղթանակ է այն բանից հետո, երբ մղձավանջային շաբաթ անցկացրինq: Կարևոր է հաղթանակի հասնելը, բայց սա դեռ հաջորդ փուլ դուրս գալ չէ: Պետք է աշխատանքn ավարտին հասցնենք տանը: Գոհ եմ նրանից, թե ինչ տրամադրվածություն և ինչ պատասխան արձագանք ցուցադրեց մեր թիմը:
Այն վիճակում չէինք, որ ռիսկի դիմեինք, բայց չէր կարելի նաև չափից զգույշ խաղալ: Մենք մինչև խաղի ավարտը լավ պաշտպանվեցինք»,-Վենգերի խոսքերն է մեջբերել BT Sport-ը:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 15-ին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան