«Արսենալ»-ը հիանալի խաղացողներ ունի և արժանի էր հաղթանակի. Ջենարո Գատուզո (տեսանյութ)
Տեսանյութեր«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալ»-ից կրած պարտության մասին:
Հիշեցնենք, որ լոնդոնյան թիմը 2 անպատասխան գնդակ է ուղարկել իտալական ակումբի դարպասը:
«Գիտեինք, որ խաղը բարդ է լինելու: «Արսենալ»-ը խաղին մոտեցել էր դժարին իրավիճակում, բայց այս թիմը ունի հիանալի խաղացողների մեծ քանակ:
Այս խաղում մենք սխալներ թույլ տվեցինք: «Միլան»-ը միասնական թիմ չէր: «Արսենալ»-ը արժանի էր հաղթանակի: Լոնդոնյան թիմի յուրաքանչյուր գրոհ վտանգավոր էր: Այս պարտությունից դաս կքաղենք»,-Գատուզոյի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան