Բունգեր Քինգի պայթյունի հետևանքներն ապացուցելու եկան, որ...
ԲլոգոսֆերաԱնկախ Հայաստան օգտատերն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Բունգեր Քինգի պայթյունի հետևանքներն ապացուցելու եկան, որ Աստված չանի՝ մեր երկրում լուրջ դեպք լինի, ոնց որ Կեմերովոյում եղավ, հաստատ վերջը ավելի վատ ա լինելու ու ավելի տխուր, ու դրա պատճառը, ոնց որ Ռուստաստանում, այնպես է Հայաստանում, լինելու են կաշառքով ամեն անիմաստ թղթի տակ ստորագրած պաշտոնյաները, օրենք չպահող ու մինիմալ կանոններ չպահող հղփացած օլիգարխները:
Ամեն պաշտոնյա էս դեպքերից հետո պետք է մի փոքր մտածի, արդյոք արժե այն կեղտոտ փողը, որ տուն են տանում հանուն իրենց երեխաների ու ընտանիքի, դառնա այլ երեխաների ու ընտանիքների դժբախտության պատճառ...
Վստահ եմ, որ կարա լինի լիքը դեպքեր, երբ կաշառք վերցնես գոնե անշառ բանի համար, մի՛ արեք տենց, երեխաների առողջության հաշվին ձեր բարեկեցությունը մի՛ ապահովեք, հարգելի պաշտոնյաներ»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը