Մորս պատճառով էմոցիոնալ շատ ծանր վիճակում եմ. Եվա Ռիվաս
ԲլոգոսֆերաԵվա Ռիվասը էմոցիոնալ ծանր վիճակում է։ Այս մասին նա գրել է ինստագրամյան իր էջում։ Երգչուհին վերջին շրջանում պասիվություն է դրսևորում սոցցանցերում, սակայն դա ունի իր պատճառը։
Եվա Ռիվասը Ինստագրամում գրել է․
«Ընկերներ, ներեցեք, որ որոշ ժամանակով կորել եմ: Մորս պատճառով շատ ծանր էմոցիոնալ վիճակում եմ: Ինձ մի փոքր ժամանակ է հարկավոր»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին մոր հետ լուսանկար էր հրապարակել և գրել, որ վիրահատությունից հետո մայրը տևական բուժում է ստանում, և իրենք փորձում են հաղթահարել այդ դժվարությունները միասին։
«Ես ամեն հարցում իմ հույսը դնում եմ Աստծու վրա»,-իր էջում գրել էր երգչուհին։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը