Ամուսինը դանակահարել է կնոջը՝ տականք ընկերոջ պատճառով
Բլոգոսֆերա
ՀՅԳ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը գրում է.
Ոմանք հաճույք են ստանում թուրքական հատուկ ծառայությունների կողմից ստեղծված Getcontact հավելվածից օգտվելուց։ Ցավոք, շատերն են սիրում քիթ խոթել ուրիշի կյանք, հավանաբար սրանով է պայմանավորված մեծ հետաքրքրությունն այս հավելվածի շնորհիվ ուրիշի հեռախոսագրքերի գրառումների մասին։
Բայց չպետք է մոռանալ, որ փայտը երկու ծայր ունի։
Լսածս մի օրինակի մասին պատմեմ։ Մեկն աչք էր դրել իր ընկերոջ կնոջ վրա։ Բայց այդ կինը անտեսում է սրան։ Ու այս ճիճուն, չարությունից դրդված՝ իր հեռախոսի բլոկնոտի մեջ այդ կնոջ համարը մի քանի անգամ գրանցում է՝ ամեն անգամ մի որևէ վարկաբեկիչ ու անբարո բառով։ Այս կնոջ ամուսինը մի օր իր հեռախոսում քաշած հավելումով դիտում է կնոջ համարը։ Ծրագիրը բերում է տարբեր հեռախոսներում կնոջ անվան գրանցման 22 տարբերակ, որոնցից 8-ը՝ ամենաստոր ու կեղտոտ բառերով։ Դե, ի՞նչ մտածի միամիտը, որ իր ստոր ընկերն իր կնոջ գլխին սարքել է։ Միանգամից արյունը խփում է գլխին ու առանց պարզելու որևէ փորձի՝ դանակահարում է կնոջը։
Բերածս օրինակից կարող եք հետևություն անել ու ներքոնշյալ հղումով ջնջել ու փակել ձեր հեռախոսագիրքը, որ ոչ մեկի ներբեռնած հավելվածով չերևա ձեր անունը։
Քանի որ Getcontact հավելվածը չներբեռնած մարդկանց համարներն ու անուններն էլ են երևում ներբեռնածների մոտ՝ կարող եք մի հատ ներբեռնել ու ներքոնշյալ հղումով ջնջել ու փակել, որ ոչ մեկի մոտ չերևա այլևս։
Այդ ծրագրային հավելումն ունեցողներից ով իմ հեռախոսահամարներից որևէ մեկն ունի՝ կարող է փորձել ու համոզվել, որ իմ անունով ոչինչ չի բերում։
Լավ մնացեք և եղեք պաշտպանված։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը