4 օրից հնարավոր կդառնա Հայաստանի համար վտանգավոր սցենարը
ԲլոգոսֆերաԳրիգոր Էմին-Տերյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.
Այսօրվանից մինչև ապրիլի 17-ը Սերժ Սարգսյանը չի զբաղեցնի ոչ մի բարձրագույն պաշտոն: Բայց նաև չի լինի ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար: Երեք օրից հայտնի կդառնա, որ Ադրբեջանի նախագահ է ընտրվել Իլհամ Ալիևը: Ապրիլի 13-ից մինչև ապրիլի 17-ն ընկած ժամանակաշրջանում, եթե Արցախում տեղի ունենան ռազմական բախումներ, որի հետևանքով մենք կորցնենք տարածքներ, պատասխանատվությունը կկրեն այդ օրերին ՀՀ բարձրագույն պաշտոնները զբաղեցրած անձինք: Ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը կընտրվի վարչապետ, կստանձնի ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը, կկարողանա կանգնեցնել թշնամու հարձակումը և կդառնա ազգի հերոս և փրկիչ: Ազգի հերոս կդառնա նաև Իլհամ Ալիևը:
Նոր Սահմանադրությունն ու օրենքները գրվել են այնպես, ինչպես զանկացել են իշխանությունները: ՀՀ վարչապետի ընտրությունը կարող էին նշանակել հենց նույն ապրիլի 9-ին տեղի ունեցած ԱԺ նիստի ընթացքում, կամ, ասենք, ապրիլի 10-ին: Բայց ոչ, չգիտես ինչու նշանակել են ութ օր հետո՝ ապրիլի 17-ին: Ադրբեջանի նախագահի ընտրություններն էլ՝ չնայած երկրում հաստատված ավանդույթին, անց են կացվելու ոչ թե աշնանը, ինչպես նախապես նշանակված էր, այլ գարնանը՝ արտահերթ կարգով: Դա կատարվել է Իլհամ Ալիևի հրամանագրով: Եվ այդ փաստը բացատրվում է նրանով, որ դա թույլ կտա Ալիևին առաջընթացի հասնել ԼՂ բանակցություններում…
Աստված տա, որ ես սխալվեմ և բարձրագույն ղեկավարների համար գործողությունների սցենարներ գրողները չօգտագործեն այս հնարավորությունը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը