Մելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում Մոսկվայում փորձել են սպանել Ալեքսանդր Չայկոյին Պարո'ն Ռուբինյան, նախկին խմբագրի թիմից եք, որի լրագրողները անգամ ճաշարանում էին աշխատում. Ղահրամանյան Մինչև 18 թվականը Վարդևանյանի պես հանճարեղ փաստաբանը չէր կարող 700 հազար դրամ աշխատավարձ ստանալ Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Գազ չի լինի օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Ֆուտբոլային լեզվով՝ մեկ ընդդիմադիր պատգամավորի տրանսֆերային արժեքը հասնում էր մի քանի միլիոն դոլարի Սուս մնացե՛ք, օրը ցերեկով 60 000 ձայն գողացել եք, մանդատագողեր եք. Խամոյանը՝ ՔՊ–ականներին Փաշինյանի՝ ղեկավար լինելն Ադրբեջանի շահերից ա բխում․ Արման Եղոյան Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Պարոն Ռուբինյան դուք ընտրվելու եք ԱԺ նախագահ, բայց դուք չեք լինելու ԱԺ նախագահ. Ռուբեն Մխիթարյան Կիլիկիայում կրակոցներով ուղեկցված «ռազբորկայի» բացառիկ տեսանյութ է հրապարակվել 

Յո՞ երթաս, իշխանափոխությո´ւն…

Բլոգոսֆերա

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Առնվազն տարակուսելի էր ընդդիմության որոշ ներկայացուցիչների` մեկ տարի առաջ քաղաքական հարթություն նետած` իշխանության վարչապետի թեկնածուի դեմ պայքարի կոչը, առավել եւս, եթե թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը: Չգիտեմ` որքանով էր իշխանությունը նպաստել նման օրակարգի ձեւավորմանը, բայց չեմ կարծում, որ այն բխում էր ընդդիմության շահերից եւ նախատեսում է քաղաքական լուրջ զարգացումներ: Ուզում եմ հատուկ ընդգծել` խոսքը լուրջ քաղաքական զարգացումների մասին է:

Մի քանի քաղաքագիտական այբբենական ճշմարտություններ, որոնք հատուկ են պետական կառավարման խորհրդարանական համակարգերին` անկախ նրանից` դրանք ժողովրդավարակա՞ն են, թե նորաթուխ կամ հեղինակապետական (ավտորիտար): 

Այդպիսի համակարգերում վարչապետի թեկնածուին առաջադրում եւ նրա գործունեության ամբողջական պատասխանատվությունը կրում է իշխող մեծամասնությունը. սա քաղաքագիտական աքսիոմ է, այսինքն` քննարկման ենթակա չէ: Քաղաքական նոնսենս է դիտարկել, որ քաղմեծամասնությունը կարող է իր այդ իրավունքը զիջել մեկ ուրիշին, առավել եւս` խորհրդարանի արմատական ընդդիմությանը, որն այս իշխանության հիմնական ներկայացուցիչներին իշխանափոխությունից հետո տեսնում է ճաղերի հետեւում: Եվ եթե դրան էլ ավելացնենք, որ այդ նույն արմատական ընդդիմությունն ԱԺ ընտրություններից հետո ճանաչել է ներկա մեծամասնության լեգիտիմությունը, այսինքն` ճանաչել է նրա մեծամասնություն լինելու օրինականությունը եւ նրա հետ ԱԺ-ում իրականացնում է օրենսդրական գործունեություն` առավել ակնհայտ կդառնա առաջարկվող օրակարգի քաղաքական բաղադրիչի բացակայությունը կամ օրակարգի արհեստական լինելը: 

Ըստ էության` այս օրակարգը նաեւ տեխնիկական է. ի՞նչ տարբերություն` գործող համակարգի պայմաններում Սերժ Սարգսյա՞նը կլինի վարչապետը, Կարեն Կարապետյա՞նը, թե՞ մեկ ուրիշը: Ավելին` Հայաստանի ներքաղաքական խոհանոցին շատ թե քիչ ծանոթ մարդը ստույգ գիտի, որ եթե նույնիսկ Ս.Սարգսյանն ինչ-ինչ պատճառներով չհամաձայնի իր թեկնածության առաջադրմանը, միեւնույն է` մնալով մեծամասնության ղեկավար, նա է գործնականում իրականացնելու վարչապետական գործառույթները: Ի՞նչ է ստացվում` ներկա տնտեսական եւ ֆինանսական ստվերը քիչ է, այժմ էլ պետք է համապետական պայքար տանել` արդյունքում ունենալով ստվերային վարչապետ՞… 

Կատարյալ քաղաքական մանկամտություն է կարծել, որ ապրիլի 9-17-ը Սերժ Սարգսյանը կլինի գործնականում մեկուսացված եւ իշխանությունն էլ անտեր ու կուչ եկած կհայտնվի փողոցում: Նույնիսկ քաղաքական մեծամասնության ղեկավարի կարգավիճակը բավարար է, որ խորհրդարանական համակարգի ընձեռած հնարավորություններով ՀՀԿ ղեկավարը փաստացի իրականացնի գրեթե բոլոր այն լիազորությունները, ինչն իրականացնում էր մինչ այս: Հայաստանում քաղաքական, առավել եւս իշխանական խոհանոցն այնքան թափանցիկ է, որ պետք է կույր լինել աչք ծակող իրականությունը չտեսնելու համար: Եվ այս տարրական քաղաքագիտական կանոններն անտեսելով` մեղադրել ժողովրդին, որ տասնյակ հազարներով չեն հավաքվում այս կեղծ եւ արհեստական օրակարգը իրականացնելու համար` առնվազն ազնիվ չէ: 

Արդյոք հասարակության մեծամասնությունը, ի դեմս պայքարը նախաձեռնողների եւ նրանց առաջարկած օրակարգի, տեսնո՞ւմ է իրական այլընտրանք օրվա իշխանություններին. սա այն կարեւորագույն հարցն է, որն այս պահին թափառում է մթնոլորտում: Եթե հասարակությունը դժգոհ է օրվա իշխանություններից, արդյո՞ք քե´զ է դիտում որպես այլընտրան ք… Նախաձեռնության հեղինակները պետք է լրջորեն խորհեն այս հարցերի շուրջ: 

Առաջիկա զարգացումներում ընդդիմադիրների միջեւ միակը լինելու անթաքույց նարցիստական պայքարին, գործողությունների ծրագրի անորոշությանն ու քաոսային իրավիճակներում անկանխատեսելի հետեւանքներով հնարավոր զարգացումներին հասարակության մեծամասնությունը վերաբերում է կամ զգույշ, կամ` ընդհանրապես անտարբեր է: Նույնիսկ քրիստոնեական աշխարհում ոչ միանշանակ ընկալվող` «Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու» պատվիրանով` դժգոհող ժողովրդին փողոց կանչելը երեխայական խորամանկություն է, անհամոզիչ, անգամ` վտանգավոր: Ագրեսիվ տրամադրվածությամբ հրապարակ եկած այդ ո՞ր միտինգավորը անհրաժեշտության դեպքում հարթակի հռետորի` «մյուսն էլ դարձրու» հրահանգին կսպասի… Ժ. Սեֆիլյանի թիմը ավելի ազնիվ է` չի կեղծում իրեն քրիստոնեական հնազանդության քարոզով:

Կարծում եմ` ի դեմս որոշ ուժերի , իշխանություններն ընդդիմության դաշտում այսօր ունեն իրենց քաղաքական ազդեցության գործակալներին, ովքեր թեկուզ անկեղծորեն ընդդիմանում են գործող համակարգին (հավատում եմ նրանց անկեղծությանը), բայց անուղղակիորեն խաղում են իշխանությունների սահմանած խաղի կանոններով, ինչն ավելի է ամրապնդում մեծամասնության դիրքերը:

Մեզանում ձեւավորված ներքաղաքական խճանկարում, կարծում եմ, պարարտ հող է ստեղծվել օրվա իշխանությանը քաղաքական իրական այլընտրանք ձեւավորելու համար: Այն մի կողմից կզսպի առանց այլընտրանքի մնացած իշխանությունների անփոխարինելիության բարդույթը, մյուս կողմից հասարակությանը կհամախմբի հստակ գաղափարա-քաղաքական այլընտրանքային ծրագրերի շուրջ: Դրա համար ընդամենը անհրաժեշտ է ներկայացնել ստեղծված իրավիճակին համարժեք քաղաքական համակողմանի ծրագիր, որտեղ, նկատի ունենալով մեր առաջնահերթությունները, լուծումներ կառաջարկվեն` դիմակայելու Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին: Այդ ծրագիրը պետք է ներառի մի շարք հիմնախնդիրներ, որոնցից մի քանիսը փորձեմ ներկայացնել. 

• Հայաստանն այս պահին մեկուսացված է տարածաշրջանային գրեթե բոլոր նախագծերից եւ ֆիզիկապես սպառվում է: Բոլորովին վերջերս Իրանը, Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը համատեղ պայմանավորվեցին եւս մեկ նախագծի շուրջ, որը նախատեսում է հինգ հազար կիլոմետր երկարությամբ երկաթգծի կառուցում Հնդկաստանից Եվրոպա` շրջանցելով Հայաստանը: Ի դեպ, վերջերս Իրան-Ադրբեջան հարաբերությունները բավականին ակտիվացել են, Իրանը նույնիսկ ցանկություն է հայտնել նույնպես ներգրավվել տարածաշրջանային մյուս նախագծերում, որոնցում նախկինում ընդգրկված չէր: 
Ո՞րն է տարածաշրջանային մեկուսացումից դուրս գալու ելքը, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել:

• Ադրբեջանն արցախյան հակամարտությունում ունի հստակ թիկունք ` ի դեմս իր անդավաճան ռազմավարական դաշնակից Թուրքիայի եւ Իսլամական Վեհաժողով կազմակերպության (ԻՎԿ): Շուրջ մեկ տարի առաջ Անկարայում գումարված ԻՎԿ-ի կոնֆերանսի ժամանակ Թուրքիայի նախագահի ներկայացրած հակաարցախյան նախագծին մասնակից 59 պետություններից 56-ը կողմ քվեարկեցին` հակամարտությունը ինչ-որ առումով տեղափոխելով միջկրոնական հարթություն, ինչը թուրք-ադրբեջանական տանդեմի վաղեմի երազանքն էր: Ադրբեջանը չի թաքցնում իր դիրքորոշումը հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հարցում` սպասելով իր համար նախընտրելի պահի:
Ո՞րն է ստեղծված իրավիճակին համարժեք քայլը, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ովքե՞ր են լինելու մեր իրական դաշնակիցները, եթե նկատի ունենանք, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների մեծամասնությունը ավելի սերտ հարաբերությունների մեջ է ոչ ՀԱՊԿ-ի անդամ Ադրբեջանի հետ եւ իրենց իսկ կողմից չճանաչված Արցախն էլ դիտվում է ՀԱՊԿ-ի պաշտպանական սահմաններից դուրս:

• ԵՎ ամենակարեւորը` ինչպե՞ս ենք պատկերացնում Հայրենիք-Սփյուռք համագործակցությունը: Ակնհայտ է, որ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին, այսպիսի մեկուսածվածության պայմաններում, միայն Հայաստանի եւ Արցախի համատեղ ուժերով դժվար կլինի դիմակայել: Բայց մենք ունենք արտերկրում ապրող մեր ազգի մոտ 2/3 հատվածը, որի հետ համագործակցությունը, իմ կարծիքով, առայժմ ոչ լիարժեք է: Ավելին` համազգային ծրագրի բացակայության պայմաններում ինչ-որ տեղ կարող սփյուռքի գոյությունն անուղակիորեն նպաստում է արտագաղթին` բարեկամա-հարազատական կապերի գոյության եւ գործադրման շնորհիվ: Արտագաղթի չափերն արդեն սպառնում են մեր ազգային անվտանգությանը: Թվում էր, թե անկախության պայմաններում ազգային տուրքի միջոցով նաեւ համահայկական դրամագլխի ստեղծումը կդիտվեր առաջնահերթություն, բայց այս կարեւոր գաղափարը մենք այդպես էլ չիրականացրինք: Ի դեպ, թե´ ներգաղթի եւ թե ազգային տուրքի գաղափարը բացառիկ կազմակերպվածությամբ եւ ճշտգրտությամբ լուծված է Իսրայելում` իրեց ազգային համապարփակ ծրագրի շնորհիվ: Ընդամենը մեկ փաստ. Իսրայելի անկախության հռչակումից հետո ներգաղթի միջոցով 25 տարիների ընթացքում ավելի քան վեց անգամ ավելացավ բնակչության թիվը, իսկ ազգային տուրքի շնորհիվ գոյացած դրամագլուխն առանձին դեպքերում տարվա կտրվածքով գերազանցում էր ազգային բյուջեն: Մեզ այս պահին չափազանց կարեւոր առաջնահերթություն է այդպիսի համազգային ծրագրի մշակումն ու իրագործումը:

Իհարկե, կան նաեւ բազմաթիվ այլ հարցեր, որոնք պահանջում են ծրագրային մոտեցումներ` առաջարկվող համապատասխան լուծումներով: Համոզված եմ, որ խաղի այն կանոնները, ինչով առաջնորդվում է այսօր քաղաքական էլիտան` իշխանություն, թե ընդդիմություն, համարժեք չեն ստեղծված իրավիճակին, վստահություն չեն ներշնչում վաղվա օրվա նկատմամբ: Իսկ սա այն կարեւոր հարցն է, առանց որի ճշգրիտ պատասխանը գտնելու` իշխանության համար պայքարը դառնում է անհամոզիչ եւ ինքնանպատակ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը հայտարարել է, որ Պակիստանը մնում է միջնորդ Միացյալ Նահանգների հետ շփումներումԻրանը հերքել է Թրամփի պնդումները ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասինՄելանյա Հարությունյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՄոսկվայում փորձել են սպանել Ալեքսանդր Չայկոյին El Pais. Իսպանիան կարծում է, որ Մարոկկոն չի կարողացել կանխել միգրանտների մուտքը Սեուտա Պարո'ն Ռուբինյան, նախկին խմբագրի թիմից եք, որի լրագրողները անգամ ճաշարանում էին աշխատում. ՂահրամանյանՍեուտայի ​​քաղաքապետը Մարոկկոյին մեղադրել է միգրացիոն ճգնաժամի պայմաններում անվստահելիության մեջ Մինչև 18 թվականը Վարդևանյանի պես հանճարեղ փաստաբանը չէր կարող 700 հազար դրամ աշխատավարձ ստանալԴավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինԻսպանացի զինվորները խմելու ջուր են բաժանում Սեուտայում գտնվող միգրանտներինԳազ չի լինի օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Ֆուտբոլային լեզվով՝ մեկ ընդդիմադիր պատգամավորի տրանսֆերային արժեքը հասնում էր մի քանի միլիոն դոլարիՍուս մնացե՛ք, օրը ցերեկով 60 000 ձայն գողացել եք, մանդատագողեր եք. Խամոյանը՝ ՔՊ–ականներինՓաշինյանի՝ ղեկավար լինելն Ադրբեջանի շահերից ա բխում․ Արման ԵղոյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Պարոն Ռուբինյան դուք ընտրվելու եք ԱԺ նախագահ, բայց դուք չեք լինելու ԱԺ նախագահ. Ռուբեն ՄխիթարյանԿիլիկիայում կրակոցներով ուղեկցված «ռազբորկայի» բացառիկ տեսանյութ է հրապարակվելՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել «Իսկ դու թուրք տեսե՞լ ես». այսպես է քաղաքական հավակնություն ունեցող խումբը դառնում ապաքաղաքականԱյն ինչ պիտի ասեր Վեհափառը ԱԺ-ում, երեկ ասեց մեզ եկեղեցում. Նարեկ ԿարապետյանԵգիպտոսում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱյստեղ «ժողովրդի քվեն» իրենց ոչնչով չի կարող օգնել․ Շարմազանով Նոր մանրամասներ՝ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բնույթի հանցագործության մասինՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է պայքարել անօրինական ներգաղթյալների հոսքի դեմՀՀ ավտոճանապարհների վիճակը. Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտի համարWildberries-ի խոշոր պահեստը դարձել է ԱԹՍ-ի հարձակման թիրախ Ռուսաստանում Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարՈՒՂԻՂ․ Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումԹրամփը չեղարկել է Իրանին հարվածները Կատարի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի խնդրանքովՄեր պատգամավորներից ոմանք`ԱԿ-74 ինքնաձիգի ձգանի տեղը չիմանալով ինքնահռչակվում են «պատերազմի մասնակից». Տավրոս ՍափեյանՄարոկկոյի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է Սեուտայում 11 մարդու մահվան մասինՆասիմ Թալեբը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է ԱդրբեջանումՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 3-ի դրությամբՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հայ Եկեղեցու հայրապետին նվաստացնելու փորձ անելով՝ իշխանավորը չի փոքրացնում Կաթողիկոսի դերը. Սամվել դպիրԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼույս չի լինի. հասցեներԸնդդիմությունը կարող է լեգիտիմացնել է իր կողմից չճանաչված իշխանությանը. Սուրեն ՍուրենյանցԽստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել ԻոաննիսյանՇաբաթվա ֆինանսական աստղագուշակը. որ կենդանակերպի նշանները կշահեն օգոստոսի 3-9-ը Բժիշկը զգուշացրել է էներգետիկ ըմպելիքների վտանգավոր ախտանիշների մասին Բժիշկը զգուշացրել է հայտնի խողովակաձև գլանափաթեթների վտանգների մասին Հայտնի են դարձել UFC-ում Ծառուկյանի առաջիկա մենամարտի հատուկ պայմանները Բժիշկը զգուշացրել է երշիկեղենից քաղցկեղի զարգացման ռիսկի մասին Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 3-ին և 4-ին Կոբախիձեն հայտարարել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը «մաքուր էջից» վերականգնելու Վրաստանի պատրաստակամության մասին Հունաստանում անտառային հրդեհների մարման ժամանակ 2 ուղղաթիռ է բախվել Խոշոր վթար Կոտայքի մարզում․ հարսանիքի մեկնող «Mercedes G»-ն կողաշրջվել է, կան վիրավորներ Մեծ Բրիտանիան հայտնել է իր ափերի մոտ ռուսական ռազմածովային ակտիվության կտրուկ աճի մասին. ExpressAxios․ Թրամփի «եզրափակիչ ակտը» սկսվում է — նախագահը Կոնգրեսի ընտրություններից հետո պատրաստվում է ազդեցության համար պայքարին
Ամենադիտված