Վաշինգտոնի ռազմական հարվածները Սիրիային ունեն երկու կարևոր մեսիջ
ԲլոգոսֆերաԿարեն Վերանյանը գրում է
Վաշինգտոնի ռազմական հարվածները Սիրիային ունեն երկու կարևոր մեսիջ. Նախ` Մոսկվային իցույց դնելու, որ ԱՄՆ-ն իր որոշումներում հաշվի չի նստում Ռուսաստանի հետ. Սա, ի դեպ, շատ վտանգավոր երևույթ է այն առումով, որ միջազգային հարաբերություններում շարունակում է օրակարգային մնալ զսպող մեխանիզմների բացակայության հարցը` իր բոլոր հետագա հնարավոր հետևանքներով հանդերձ. Եվ երկրորդ` հարվածելով Սիրիային` Վաշինգտոնը հարցի ռազմական, ռազմաքաղաքական տեսանկյունից, ձգտում է թուլացնել հատկապես Իրանի դիրքերը Սիրիայում և տարածաշրջանում.
Այս ամենի արդյունքում լրիվ շահեկան դիրքում հայտնվեցին Իսրայելն ու Թուրքիան. Վաշինգտոնի ռազմական հարվածները Սիրիային կարող են բացասաբար անդրադառնալ Ռուսաստանի միջազգային հեղինակության վրա, կմեծանա Արևմուտքի կողմից Մոսկվայի միջազգային մեկուսացման հնարավորության դաշտը.


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը