Հայաստանի կառավարության ամբողջական կազմը հայտնի է Ռուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների Սեպտեմբերի 1-ից կարող է իշխանափոխություն լինել. Բադալյան (տեսանյութ) ԱՄՆ կառավարությունը ցանկանում է նախապես ստուգել արհեստական բանականության մոդելները Վարչապետի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին Ռուբեն Ռուբինյանը դարձավ ԱԺ նախագահ.ՌԴ-ն հայտարարել է Խարկովում նոր գրավումների մասին (տեսանյութ) Իրանը սպառնում է Ուկրաինային պատասխանատվության ենթարկել Ունենք կիսաօրհնված և կիսալեգիտիմ խորհրդարան․ ընդդիմությունից սպասելիքները մեծ են (տեսանյութ) «Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյանն ամփոփել է պատգամավորական գործունեությունը Ռուբինյանն իրեն արդեն 2 օգնական եւ 2 խորհրդական է նշանակել Հաքերները լայնածավալ կիբեռհարձակում են իրականացրել Լիխտենշտայնի վրա և հափշտակել 31 հազար մարդու տվյալներ 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում 

Ոստիկանությունը հավաքի դադարեցման որոշում է կայացրել. Աշոտ Ահարոնյան

Բլոգոսֆերա

Ոստիկանությունը հավաքի դադարեցման որոշում է կայացրել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«2018թ. ապրիլի 19-ից սկսած Նիկոլ Փաշինյանը Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպում է հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չի իրազեկել լիազոր մարմնին, հետեւաբար, դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ չեն կայացվել:

Անօրինական հավաքների, այդ թվում՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ նրա կողմից հրահանգվող անձինք պարբերաբար եւ կոպտորեն խախտում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ:

Մասնավորապես, իրավասու մարմիններին պատշաճ կերպով տեղեկություններ չեն տրամադրել հավաքի վայրի, մասնակիցների սպասվող թվի, հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաների կամ տեխնիկական միջոցների, կարգադրիչների նախատեսվող թվի, իսկ երթի դեպքում՝ երթի ուղու եւ ժամանակացույցի վերաբերյալ, խոչընդոտել են հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, հավաքի ընթացքում անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության պահանջի մասին չեն տեղեկացրել հավաքի մասնակիցներին:

Ավելին, անօրինական հավաքների, ներառյալ՝ 22.04.2018թ. հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շարունակում է կոչ անել հավաքի մասնակիցներին եւ այլ անձանց շրջափակել քաղաքի փողոցները, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել նշված, այդ թվում՝ հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ, կազմալուծել դրանց աշխատանքը:

Նշված կոչերի արդյունքում հավաքի կազմակերպիչները եւ մասնակիցները Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում պարբերաբար եւ տեւական ժամանակով փակում են մի շարք պողոտաներ եւ փողոցներ, տրանսպորտային այլ հանգույցներ, արգելափակում են պետական, տեղական ինքնակառվարման մարմինների եւ մասնավոր կազմակերպությունների շենքերի մուտքերը, խոչընդոտում դրանց բնականոն գործունեությանը, վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնում անօրինական հավաքին չմիացած բազմաթիվ անձանց նկատմամբ, բռնություն կիրառում ոստիկանության ծառայողների եւ այլ անձանց նկատմամբ: Ատելություն եւ անհանդուրժողականություն սերմանող նման վարքագիծը հանգեցրել է քաղաքացիների միջեւ բախումների, բռնության՝ սպառնալով հասարակական անվտանգությանը:

Հավաքի կազմակերպիչները շարունակում են հանդես գալ երթեւեկությունը կաթվածահար անելու կոչերով, որին ի կատարումն՝ Երեւանում եւ այլ քաղաքներում զանգվածային բնույթ են կրում հավաքների մասնակիցների կողմից տրանսպորտային միջոցներով եւ շրջիկ խմբերով երթեւեկությունը տեւական ժամանակով փակելու գործությունները:

ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության եւ հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

Ստեղծված իրավիճակում այլեւս գերակա են դարձել այլոց սահմանադրական իրավունքները եւ հանրային շահը, ընդ որում՝ այլ կերպ հնարավոր չէ կանխել դրանց անհամաչափ սահմանափակումները, քանի որ ոստիկանության բազմաթիվ կոչերը, նախազգուշացումները եւ օրինական պահանջները կատեգորիկ անտեսվել են հավաքի ղեկավարի եւ մասնակիցների կողմից:

Ելնելով վերոգրյալից, ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանից եւ հավաքի մյուս փաստացի կազմակերպիչներից պահանջում է դադարեցնել Երեւան քաղաքի բոլոր մասերում անցկացվող անօրինական հավաքները եւ այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքների մասնակիցներին:

Նախազգուշացնում ենք, որ հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում հավաքը դադարեցնելու համար տրամադրվելու է ողջամիտ ժամկետ:

Սահմանված ողջամիտ ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում ոստիկանությունը «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատուկ միջոցների կիրառմամբ կցրի հավաքը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի կառավարության ամբողջական կազմը հայտնի է Ռուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների Սեպտեմբերի 1-ից կարող է իշխանափոխություն լինել. Բադալյան (տեսանյութ) ԱՄՆ կառավարությունը ցանկանում է նախապես ստուգել արհեստական բանականության մոդելները Վարչապետի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին Ռուբեն Ռուբինյանը դարձավ ԱԺ նախագահ.ՌԴ-ն հայտարարել է Խարկովում նոր գրավումների մասին (տեսանյութ) Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը կոչ է արել ուժեղացնել ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը՝ Սեուտայում ճգնաժամի պատճառովԻրանը սպառնում է Ուկրաինային պատասխանատվության ենթարկել Ունենք կիսաօրհնված և կիսալեգիտիմ խորհրդարան․ ընդդիմությունից սպասելիքները մեծ են (տեսանյութ) «Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյանն ամփոփել է պատգամավորական գործունեությունը Ռուբինյանն իրեն արդեն 2 օգնական եւ 2 խորհրդական է նշանակել ԱՄՆ-ն 40 միլիոն դոլար էր հատկացրել Մարոկկոյին Սեուտայի ​​ճգնաժամից կարճ ժամանակ առաջՀաքերները լայնածավալ կիբեռհարձակում են իրականացրել Լիխտենշտայնի վրա և հափշտակել 31 հազար մարդու տվյալներ Բրիտանացի վարորդները օրական գողանում են 260,000 դոլարի արժողությամբ վառելիք24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լեհաստանում ուկրաինացիների դեմ հանցագործությունների թիվն աճել էՌուսական ածխի արտահանումը դարձել է ավելի ռիսկայինԳելենջիկում զոհերի թիվը հասել է վեցի Արարատ Միրզոյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարար Ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել Իրանը արձագանքել է Թրամփի՝ Հորմուզի նեղուցը շուտափույթ բացելու պահանջինՀոգեբանը նշել է սմարթֆոնից կախվածության հիմնական նշաններըՍեուտայի ղեկավարը քննադատել է Իսպանիայի կառավարությանը միգրանտների իրավիճակի արձագանքի համարԻտալիան առաջարկում է Հայաստանում ԵՄ-ից արտաքսվող միգրանտների կենտրոն ստեղծել Wildberries-ը արգելել է աշխատակիցներին պահեստներ սմարթֆոններ տանել Հայկ Կոնջորյանի եղբոր վերաբերյալ քրվարույթ է հարուցվել խուլիգանության հոդվածի հատկանիշներով Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար Զելենսկին ցանկանում է մինչև ձմռան սկիզբը հասնել պատերազմի ավարտին Բացահայտվել են տեղի ունեցած արյունալի դանակահարության մանրամասներըՖրանսիայում անտառային հրդեհների գործով զանգվածային ձերբակալություններ են Brent նավթի համաշխարհային գինը կտրուկ նվազել էՎարորդների և հետիոտների համար կարևոր փոփոխություն՝ Երևանում ՀԷՑ-ը 21-րդից դարձել է 13-րդ խոշոր հարկատու. Ալեքսանյանի հայտարարությունը 9 նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում Հայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Մարտի 1-ի գործով դատարան է ուղարկվել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերաբերյալ վարույթը Դիմա Բիլանը պատասխանել է համերգից դժգոհ երկրպագուների քննադատությանըՆարեկ Կարպետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից․ նման մեխանիզմ չկա․ Ռուբինյան Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել 42 քրեական վարույթ ԱՄՆ-ն պատրաստվում է «պատժել» Իրանին.ԱԺ-ում բոյկոտ՝ Ռուբինյանի ընտրության ժամանակ (տեսանյութ) Ֆրանսիայում ոստիկան է ձերբակալվել ինքնապաշտպանության համար զենք օգտագործելու համարՍերբիայի վարչապետը քաղաքացիներին կոչ է արել խնայել ջուրն ու էլեկտրաէներգիանԶելենսկին առաջարկում է հրադադարի երեք տարբերակԹուրքիայում հայտնել են Հայաստանի սահմանին գտնվող երկաթուղու վերանորոգման շարունակության մասինԶԼՄ․ ՖԻՖԱ-ի նախագահը պաշտոնը պահպանելու համար պատրաստվում է դիմել Թրամփի վարչակազմինԻսպանական անկլավի քաղաքապետ-նախագահը Սեուտայում իրավիճակի նորմալացումը սուտ է անվանելՌուստեմ Ումերովը կարող է նշանակվել Ուկրաինայի արտաքին հետախուզության ղեկավարԱՄՆ-ն հրաժարվել է Բայդենի վարչակազմի տուժածների համար հիմնադրամ ստեղծելու ծրագրերիցՍուրեն Պապիկյանը կրկին նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Արփինե Սարգսյանը՝ Ներքին գործերի նախարարԻրանը երկխոսության մեջ է միայն Օմանի հետ Հորմուզի նեղուցի հարցում. ԱԳՆ
Ամենադիտված