Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց․ ՀՀ ՊՆ Արթուր Օսիպյանը կալանավորվեց․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Կհստակեցվի կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը. «Փաստ» Իշխանությունների թիրախում են ակտիվ արցախցիները. «Հրապարակ» Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ» Ռուսաստանում լուրջ են տրամադրված Հայաստանից ստացվող տեղեկություններին. «Հրապարակ» Փաշինյանի հետ բանավիճած արցախցուն կալանավորեցին Հունիսի 7-ով ընտրական գործընթացները չեն ավարտվելու. «Հրապարակ» Մերժվածության համը. «Փաստ» Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» ՔՊ-ում մտահոգված են Փաշինյանի պահվածքից. «Հրապարակ» Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը. «Ժողովուրդ» 

Նիկոլը պետք է կարողանա հնարավորինս վերցնել Գազպրոմից

Բլոգոսֆերա

Հրանտ Տեր-Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Էս գրառումս խնդրում եմ կարդալ մինչեւ վերջ ու հանգիստ: Գոնե եթե պատրաստվում եք արձագանքել: Կամ պատկերացրեք, որ սա գեղարվեստական գրառում է: 
Ապրիլյան հեղափոխությունն ուներ մի քանի իրարամերժ բաղադրիչ կամ գործող ուժ: 


1. Դրսից բերած տեխնոլոգիան կամ պայմանական "սորոսը": Բառացի պարտադիր չի հասկանալ, խոսքն արեւմտյան տեխնոլոգիայի մասին է, եւ համապատասխան ռեսուրսների: Տեղի ունեցածը ենթադրում է մանրամասն, տեւական եւ որակով պլանավորում, կազմակերպում: Սա մենակ տեղական ուժերի խելքի ու կարողությունների բանը չէր: Մի նեղվեք, տեխնոլոգիայի մեջ ինքնին վատ բան չկա, ոչ էլ՝ դավադրություն: Նույնիսկ տունը ռեմոնտ անելուց պետք է կազմակերպում ու տեխնոլոգիա, էլ ուր մնաց քաղաքական գործթընացի: 


2. Աջակցություն իշխանության ներսից՝ պայմանկան Գազպռոմ, որը միաժամանակ նաեւ աջակցություն է մեկ այլ դրսից: Ի դեպ, երբ ասում եմ, դուրս պարտադիր մի պատկերացրեք պետություններ: Էսօրվա աշխարհում կան նաեւ այլ ուժեղ կառույցներ: Հավանաբար սրան պետք է վերագրել դերասանների, աստղերի, բժիշկների եւ այլ "պաշտոնատար անձանց" համարձկությունը: Սրանից էլ մի նեղվեք՝ ես էլ, որ անեմ հեղափոխություն իշխանության ներսում դաշնակից պետք է փնտրեմ: Իհարկե, անձամբ ես, կփորձեի, որ դա չլիներ Գազպրոմը, բայց դա ճաշակի հարց է: "Հայստանի եւ Ուկրաինայի դեպքերը համեմատելի չեն", ասում է Պեսկովը: 



4. Հրապարակը կամ ժողովուրդը: Ժողովորդի դժգոհությունն արդար հիմքեր ունի, եւ եթե դա չլիներ ոչ մի տեխնոլոգիա չէր աշխատի: Ճիշտ է եւ հակառակը՝ ոչ մի դժգոհություն չէր վերածվի արդյունքի, եթե չլիներ տեխնոլոգիա: Ցավոք, ժողովորդի դերը էս տպի տեխնոլոգիական եհղափոխություններում լավը չէ, սպառողի դեր է: Բայց ժողովուրդը գուցե դեռ շանս ունի այս խաղում: Պետք է էնպս անել, որ ունենա: Ամեն դեպքում Սերժ Սարգսյանը չէր պարտվի, եթե հաշվի առներ, որ ժողովուրդի դժգոհությունն իրական է, սորոսի ու գազպրոմի հորինածը չէ:

Արդյունքը: Հայաստանը կորցրեց իր ինքնիշխանության զգալի մասը: Այո, մի նեղվեք, երեկ դուք տոնում էիք Հայաստանի ինքնիշխանության նվազումը: Դուք մեղավոր չեք: Ցավոք՝ դեռ 88-ի շարժմամբ ստեղծված մեր հայկական համակարգը, որի վերջին մոհիկան Սերժ Սարգսյանն երեկ հրաժարական տվեց ուներ այնքան թերություններ, որ տեղի տվեց դրսից պատրաստված երկակի հարվածին: Բայց դա մեր համակարգն էր, մեր ստեղծածն էր: Մեր հիվանդ գառն էր: Ինքը լրիվ չի փլուզվել, օրինակ, դեռ կա իրա ողնաշարը՝ բանակը: Միակ կառույցը, որը կարաղոցանք իրոք ստեղծել: Մյուս համակարգերը չաշխատեցին ու մենք ոչ էլ վիզ ենք դրել, որ աշխատեն, ֆորմալ ենք վերաբերվել: Ամեն դեպքում, երեկ՝ 30 տարի անց ավարտվեց Ղարաբաղյան շարժումը: Տասնամյակներ փայփայած ռեւանշը կայացավ: "Չորրորդ Հանրապետություն":

Ի՞նչ կարելի է անել: Նախնական քարտեզ: 
Հեղափոխությունը դիալեկտիկ երեւույթ է: Հիշեք ընկեր Լենինին: Ֆրանսիական հեղափոխությունից ծնվեց Նապոլեոնի կայսրությունը: Բոլշեւիկների օրոք Ռուսաստանն արտաքին հզորության գագաթին հասավ: Հեղափոխությունները մեկ-մեկ բերում են հակասական արդյունքների՝ սա է դիալեկտիկան: Սրանք որպես օրինակ՝ ոչ բառացի անալոգիա: 
Մեր նպատակը պետք է լինի Հայաստանի ինքնիշխաության կորցրած չափի վերականգնումը: Նվազագույնը: Իսկ եթե ստացվի, ապա, հեղափոխության ներուժը գուցե հնարավոր լինի շրջել դա նախագծած դրսի ուժերի դեմ ու ստեղծել նոր՝ ավելի արդյունավետ հայկական համակարգ, վերականգնել Հայոց Թագավորությունը: Հայ ժողովուրդը, որը մասնակցեց հեղափոխությանը թքած ունի "սորոսի" ու "գազպրոմի" վրա: Ինքը խաբար էլ չի որ դրանք կային, ոը եթե իմանա դրանց օրակարգերը՝ դեմ կլինի:

Ռազմավարությունը: Նախ՝ պետք է ցրել Գազպրոմին: Այստեղ նույնիսկ "սորոսը" կարող է ժամանակավոր դաշնակից լինել: Լրիվ ցրել հազիվ թե հնարավոր լինի: ԹԷս պահին կա Ռուսաստանի ակնհայտ լոյալությունը տեղի ունեցածին: Չորով ցրելու դեպքում գուցե ստանանք կռիվ: Մենք երեկվանից շատ ենք թուլացել կռիվ անելու համար: Հա՝ թուլացել ենք, սա հիշեք, որքան էլ ցավոտ է: Նիկոլն էսօր կարող է դառնալ պայմանական հայկական բեւեռը, եթե ուզի ու եթե կարող է: Իրա կուսակցության տղերքը: Բայց պետք է գիտակցեն՝ իրենք ժառանգում են մի բան, որ ոչ իրենցով է սկսվում, ոչ իրենցով է վերջանում՝ Հայոց թագավորությունը ու Երրորդ Հանրապետությունը, որպես դրա մաս: Իրենք պետք է հստակ կագնեն Երրորդ Հանրապետության դիրքերին, Ղարաբաղյան շարժման դիրքերին, սհտակ տարանջատվեն "սորոսից": Ոչ մի "կրոնը հանենք դասագրքերից" ու նման երազանքներ: Եթե ուզենանք, հետո կհանենք, բայց երբ նորից անկախ կլինենք: Էսօր՝ նման օրակարգով խաբվել չի կարելի: Կարելի է դաշնակցել սորոսի հետ գազպրոմի դեմ կամ հակառակը, բայց հստակ տարանտջատված դիրքերով: Դառնալ Հայկական Կողմ: Սա հնարավորություն է՝ քավել մեղքը Հայոց Պատմության առաջ: Գազպրոմի հետ կարելի է գնալ կոմպրոմիսի, բայց հնարավորինս լավ դիրքերով:

Գազպրոմից հետո միայն լուծել "սորոսի" հարցը:

Սա երկար ճամփա է: Մի օրում չենք վերականգնի ունեցած կուրուստը: Մի օրում նոր հայկական համակարգ չենք կառուցի: 
Չվախենալ անսպասլեի դաշնակիցներից: Երեկվա թշնամին վաղվա դաշնակիցդ է: "Նիկոլը ճիշտ էր, ես սխալ էի": Ոչ ոք չէր կարող պարտադրել նման արտահայտություն հեռացող մարդուն: Հեռացող Ղարաբաղյան շարժմանը: Գազպրոմը չէր ճիշտ, սորոսը չէր, այլ Նիկոլը: Այսինքն՝ փորձիր դառնալ հայկական կողմ, փորձիր դառնալ թագաժառանգ: Գուցե մի օր նույնիսկ՝ դաշնակից:

Սա շատ տարբեր էր ձեր սպասած տեքստից: Բայց մենք բոլորս այլեւս ազատ ենք անցյալի կապանքներից: Նոր ենք: Ու սկսում ենք նոր էջից: Նպատակը միշտ նույնն է՝ Հայոցթգավորություն: Ոչ թե դեմոկրատիա կամ ավտորիտարիզմ, ոչ թե այլ ֆորմալ բաներ, որոնք կարեւոր են, բայց բովանդակություն չեն, այլ՝ Հայոց Թագավորոթյուն: 
Վաղն առաջին օրն է: Նիկոլը պետք է կարողանա հնարավորինս վերցնել Գազպրոմից: Եթե կարողացավ, ուրեմն, իրոք ճիշտ է»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Չինաստանը և Միացյալ Նահանգները ստեղծել են թմրանյութերի ապօրինի շրջանառությունը վերացնելու մեխանիզմ Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինՈղբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են 2 «Mercedes Sprinter»-ը. վարորդներից մեկը մահացել էԼուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց․ ՀՀ ՊՆԻրանը քննարկում է ԱՄՆ-ի պատասխանը ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին Արթուր Օսիպյանը կալանավորվեց․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԿհստակեցվի կենսաթոշակը լիազորագրով վճարելու ընթացակարգը. «Փաստ»Իշխանությունների թիրախում են ակտիվ արցախցիները. «Հրապարակ»Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ»Ռուսաստանում լուրջ են տրամադրված Հայաստանից ստացվող տեղեկություններին. «Հրապարակ»Փաշինյանի հետ բանավիճած արցախցուն կալանավորեցինՀունիսի 7-ով ընտրական գործընթացները չեն ավարտվելու. «Հրապարակ»Մերժվածության համը. «Փաստ»Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ»ՔՊ-ում մտահոգված են Փաշինյանի պահվածքից. «Հրապարակ»Գազի գնի բարձրացում է սպասվում. Կառավարությանը փոխանցվել է տեղեկությունը. «Ժողովուրդ»Մակրոնի այցի օրերին «Վեոլիա Ջուր»-ի անարդյունավետ աշխատանքի հարցը չի քննարկվել. «Ժողովուրդ»Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ»Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ»24 ժամվա ընթացքում 26 նավ է անցել Հորմուզի նեղուցովՍի Ծինփինը հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել Պուտինի այցի կապակցությամբՌուսաստանը սահմանափակում է ծաղիկների ներմուծումը Հայաստանից Չեխիան կարգելափակի ԵՄ-ի կողմից Իսրայելի դեմ առևտրային պատժամիջոցներըԱՄԷ-ն պահանջել է, որ Իրաքը դադարեցնի իր տարածքից հարձակումներըՄադյար. Կիևի ԵՄ անդամակցության բանակցությունները կապված են Անդրկարպատյանում հունգարացիների խնդրի հետԿիևը ցանկանում է արագացնել ԵՄ-ին անդամակցելու գործընթացը. ԲուդանովՄեծ Բրիտանիան մինչև տարեվերջ կսառեցնի վառելիքի հարկըՆԱՏՕ-ի ծովակալը բացատրել է՝ ինչ են ցույց տվել Ուկրաինայի և Իրանի հակամարտություններըԷստոնիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ինՖիդանը ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ կքննարկի Ուկրաինայի, Իրանի և Անկարայի գագաթնաժողովի հարցերըՄադյար. Հունգարիան իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե ումից էներգակիրներ գնելՕրհնվեք շատ Տիրոջ շնորհներով, զորանաք և «թող ձեր ուրախությունը ոչ ոք չգողանա»․ Բագրատ արքեպիսկոպոս ԳալստանյանԻսրայելի խորհրդարանը նախնական ընթերցմամբ հաստատել է ինքնալուծարման մասին օրենքըՏուսկ. Լեհաստանը պատրաստ է Հունգարիային ապահովել նավթի և գազի մատակարարման ուղիներովՆախընտրական ցայտնոտի դրսևորում է և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ․ ԲՀԿ Հունգարիան նախատեսում է հունիսի վերջին հյուրընկալել Վիշեգրադյան խմբի գագաթնաժողովըԱրցախը դավաճանաբար հանձնածն Անդրանիկ Թևանյանին է մեղադրում դավաճանության մեջ․ հայտարարություն Իսրայելը հայտնել է Գազայի կենտրոնում ՀԱՄԱՍ-ի խոշոր զենքի պահեստի ոչնչացման մասինՓաշինյանը սատանայի հետ էլ գործարք կկնքի, միայն մնա իշխանության․ մարդիկ հիմա իրական դեմքն են տեսնում (տեսանյութ)Տուսկ. Լեհաստանը և Հունգարիան նույն կարծիքին են Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության հարցում«Վաղը Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ կհարուցվի». ՓաշինյանԹրամփը կատակել է, որ չի հեռանա մինչև 2032 թվականը Կորեայի Հանրապետություն ուղևորվող առաջին տանկերն անցել է Հորմուզի նեղուցովԻրանի արտաքին գործերի նախարարը հրավեր է ստացել մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստինՍկզբունքորեն աջակցում եմ Ռուսաստանի հետ ԵՄ բանակցողի վերաբերյալ քննարկմանը. ՌյուտեՉինաստանի ԱԳՆ-ն խոսել է Թայվանի հետ վերամիավորման մասինWyndham-ի նոր շունչը՝ հայկական հյուրանոցային ոլորտում․ Ramada Encore-ը կլինի Դիլիջանում (տեսանյութ) Ռուսաստանի ափերի մոտ նկատել են հազվագյուտ սպիտակ կետ․ գիտնականները խոսում են ալբինիզմի մասինԶելենսկին նոր բանակցողներ է գտել ԱՄՆ-ի փոխարեն. ԶԼՄՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում
Ամենադիտված