Նիկոլ Փաշինյանը համարվում է ՀՀ վարչապետ. Հովհաննես Ազոյան
Բլոգոսֆերա
Դերասան Հովհաննես Ազոյանն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին համարում է Հայաստանի վարչապետ: Նա այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: Դերասանն ընդգծել է, որ Փաշինյանը վայելում է ժողովրդի վստահությունը:
«Քանի որ, ըստ Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ Նիկոլ Փաշինյանին վստահում է ժողովրդի ճնշող մեծամասնությունը, ապա Նիկոլ Փաշինյանը հիմա փաստացի համարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ... ուստի սպասում ենք վաղվա աշխատանքային քայլին, արդեն, որպես վարչապետ…»,- գրել է նա այսօր՝ մի քանի ժամ առաջ:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը