Ոստիկանության ծառայողների անձնական էջերից վերցնելով նրանց լուսանկարները` ապատեղեկատվություն են տարածում
Բլոգոսֆերա
ՀՀ սստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սոցցանցի որոշ օգտատերեր ոստիկանության ծառայողների անձնական էջերից կամ ոստիկանության պաշտոնական կայքից վերցնելով ոստիկանության ծառայողների լուսանկարները` դրանք օգտագործում են ապատեղեկատվություն տարածելու և կեղծ մթնոլորտ ստեղծելու համար:
Կրկին հիշեցնում ենք, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և ներքին զարգացումներին չի միջամտում:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ հորինվածքն իրականություն ներկայացնելու ձեռնարկներից»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը