Մի՛ ստեք ճղճիմ դիվիդենտներ ստանալու համար. Սարգիս Գրիգորյան
Բլոգոսֆերա
Սարգիս Գրիգորյանը կոչ է անում չմոռանալ այն բերկրանքը, որը հայ ժողովուրդն ապրեց ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո:
Դերասանն ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Կան մասնագետներ, որոնք միշտ պարտավոր են լինել ժողովրդի կողքին (հոգեւորականներ, արվեստի գործիչներ, մանկավարժներ) ու անկախ նրանից՝ դու կիսում ես նրանց կարծիքը, թե՝ ոչ: Դու պարտավոր ես, քանի որ վերցրել ես կարեւոր բեռ քո ուսերին` հարստացնել ազգականիդ հոգեւորը, բարձրացնել նրա ճաշակը, կրթել սերունդներին:
Բազմաթիվ հակասությունների մեջ, որոնք հնչում են այս օրերին, մեկ է, ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի, չեն ստիպի մոռանալ ապրիլի 23-ի բերկրանքը: Անկեղծ եմ ասում, ես էդպիսի հայ ուժի ուրախություն տեսած չկայի, էդպիսի միասնություն չէի վայելել ԵՐԲԵՔ, բա լավ, մոռացա՞նք...դուք, եթե հա, ես՝ ԵՐԲԵՔ...հարգեք իրար, սիրեք մեկմեկու, մի նսեմացրեք ձեր վեհությունը, մի ստեք ճղճիմ դիվիդենտներ ստանալու համար:
Գրառում անելուց մի չարացեք...ախր, մեզնով հպարտացավ ամբողջ աշխարհը ... բա լավ, էս ի՞նչ էք անում սոցցանցերում... ՄՏԱԾԵՔ...խնդրում եմ, մի փչացրեք ձեր ձեռքով կերտած ձեր հաղթանակը...Աստված թող օրհնի հայ ժողովրդին ու փորձի դարձնել մեզ միաբան, քանի որ դրա ուժը ու հպարտությունը մենք արդեն զգացել ենք...»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը