Քանի որ արդեն հինգ րոպե պակաս իշխանություն եք, շատ ցանկալի է լսել ավելի կոնկրետ եւ բովանդակային ելույթներ
Բլոգոսֆերա
Հրանտ Տեր Աբրահամյանը գրում է.
Սիրելի տղաներ եւ աղջիկներ: Քանի որ արդեն հինգ րոպե պակաս իշխանություն եք, շատ ցանկալի է ոչ միայն ինձ, այլեւ, կարծում եմ, շատ-շատերի համար գոնե վաղվա հանրահավաքում լսել ավելի կոնկրետ եւ բովանդակային ելույթներ: Անկեղծ ասած, էդ տոնա-կենացային ոճն արդեն ձանձրացնում է: Մի՛ ասեք, որ դեռ ժամանակը չի: Ժամանա՛կն է, այն էլ՝ վաղուց: Ի վերջո, հասկացանք ժողովորդական թեկնածու, բայց առավել եւս ժողովորդի գոնե մի հատվածին հետաքրքիր են ձեր մոտեցումները տարբեր կոնկրետ խնդիրներին: Ոչ թե ընդհանուր՝ ամեն բան լավ է լինելու, իմ երազած Հայաստանում այսպես է լինելու, մենք այլեւս չենք թույլատևելու, մենք զարգացնելու ենք, մենք սիրում ենք եւ այլն, այլ հնարավորինս ավելի կոնկրետ: Ընդ որում սա վերաբերում է բոլորի ելույթիներին՝ դուք Նիկոլի ստվերը չեք, այլ հնարավոր է մոտ ապագայում պատասխանատու պաշտոնյաներ: Մեծ մասդ քաղաքական կուսակցության անդամներ եք, խելոք մարդիկ եք, պետք է ինչ որ ասելիք ունենաք: Ծրագիր-բան դեմ տալ՝ չկա: Հուսով եմ ֆեյսբուքահայությունը կաջակցի իմ այս կոչին եւ մինչեւ վաղը կձեւակերպի այն կոնկրետ հարցերը, որոնց պատասխանները կուզենա լսել մինչեւ նոր վարչապետի ընտրվելը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը