Նոր իշխանության համար թերևս ամենամեծ խնդիրը կլինի ընտրակաշառքի՝ որպես համընդհանուր սոցիալական չարիքի ու սպառնալիքի լիարժեք վերացումը
Բլոգոսֆերա
Նոր իշխանության համար թերևս ամենամեծ խնդիրը կլինի ընտրակաշառքի՝ որպես համընդհանուր սոցիալական չարիքի ու սպառնալիքի լիարժեք վերացումը:
Միայն այս հանցավոր երևույթի ամբողջական չեզոքացումը հնարավորություն կտա մարդկանց մոտ ամբողջությամբ վերականգնելու ՛՛Ամեն ինչ կախված է ինձանից՛՛ գաղափարի արմատավորմանը:
Բացի այդ, այն հնարավորություն կտա վերականգնել ընտրական համակարգի նկատմամբ մարդկանց սպանված հավատը:
Համոզված եմ՝ բոլոր ընտրակեղծարարները, դրանց ենթադրյալ հովանավորները, ընտրակաշառքով մարդկանց արժանապատվությունը գնողները որևէ տեղ չպետք է ունենան նոր Հայաստանում, որ ապրի ու զարգանա երկիրը...
Մի պահ պատկերացրեք, որ ընտրական համակարգում գոյություն չունի որևէ ընտրակաշառ և մարդկանց կամքի վրա բռնանալու որևէ դրսևորում, և կտեսնեք, որ իսկապես դա կլինի նոր պետության ու նոր հասարակության զարգացման սկիզբը...
Նորայր Նորիկյան


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը