ՀՀԿ-ն պետք է զիջի ԱԺ նախագահի և 2 տեղակալի պաշտոնները. Հրանտ Բագրատյան
Բլոգոսֆերա
Սահմանադրության 104 հոդվածի համաձայն «Ազգային ժողովն իր կազմից ըտրում է ԱԺ նախագահ և նրա 3 տեղակալ։ Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»։
Այսօր ՀՀԿ-ն հայտարարեց իր ընդդիմադիր լինելու մասին։ Հետևաբար, ՀՀԿ-ին հասնում է մեկ տեղակալի պաշտոն։ ՀՀԿ-ն, այսպիսով, պետք է զիջի ԱԺ նախագահի և 2 տեղակալի պաշտոնները երեկվա ընդդիմությանը։
Ի՞նչպես է դա հնարավոր ՀՀԿ մեծամասնություն լինելու պարագայում։ Հնարավոր չէ։ Ահա ձեզ սահմանադրական փակուղի։ Սա սահմանադրություն գրողների գնահատականն է նաև։
Ինչո՞ւ ոչ, նաև Վենետիկի հանձնաժողովի։ Այս ամենի մասին նրանք ժամանակին զգուշացվել են։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը