Ով է առաջին ներդրողը Նոր Հայաստանում (լուսանկար)
Բլոգոսֆերա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և լուսանկար հրապարակել.
Ուշադրությո՛ւն. գրառումը տեղադրելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարություն տարածեց, որ իր անվամբ կեղծ էջեր են բացվել և այս հրապարակումը տարածած էջը ևս եղել է դրանցից մեկը:
«Առաջին ներդրողը Նոր Հայաստանում.
Ռուբեն Վարդանյանը Դիլիջանում 35 մլն դոլար կներդնի՝ կստեղծվի 1070 աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան»:
Հիշեցնենք՝ Դիլիջանի առողջարանային համալիրի զարգացման համար Կառավարություն են ներկայացվել ներդրումային ծրագրեր, որոնց միջոցով քաղաքային լճի հարակից տարածքները կբարեկարգվեն, կձևավորվի տուրիստական նոր գոտի, քաղաքային զբոսայգին ամբողջությամբ կբարեկարգվի, կարգի կբերվի նաև մարզահամալիրը:
Այս չորս ծրագիրը գնահատվել է 15,6 մլրդ դրամ և աշխատանքների կատարման համար սահմանվել է 60 ամիս ժամկետ: Փաստորեն, ծրագրերից մեկն իրականացնելու է Ռուբեն Վարդանյանը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը