Վերջ կոռուպցիային. կարող եք դիմել անձամբ Առողջապահության նախարարին
Բլոգոսֆերա
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱՆ թափանցիկ և անխափան աշխատանքի ապահովման և դրա նկատմամբ հասարակության վստահության վերականգնման նպատակով առաջարկում է կոռուպցիոն որեւէ դրսեւորման առնչվելու դեպքում այդ մասին տեղեկացնել անձամբ իրեն:
«Խնդրում եմ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր առնչվել են կամ այսուհետ կառնչվեն կոռուպցիոն որևէ դրսևորման հետ առողջապահության նախարարության կամ դրա ենթակայության տակ գտնվող կառույցների կողմից կատարվող գնումների, մրցույթների, լիցենզավորման և տեսչական գործընթացների ժամանակ, հայտնել ինձ դրա մասին [email protected] էլ-հասցեով։
Իմ նպատակը ԱՆ թափանցիկ և անխափան աշխատանքի ապահովումն է և դրա նկատմամբ հասարակության վստահության վերականգնումը:
Դիմումները անձամբ ուսումնասիրելուց հետո, կփոխանցեմ իրավապահ մարմիններին»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարարը՝ կից տեղադրելով ստորև ներկայացված լուսանկարը։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»