«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառներից կազատվենք
Քաղաքական
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ փակցված «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառները հանելու որոշում ենք կայացրել:
Այս կապակցությամբ երկու բան կցանկանայի նշել: Նախ, մեզ համար անընդունելի է քաղաքացու հետ այս որակի շփումը, նոր Հայաստանում քաղաքացին գերագույն արժեք է, որին հարկավոր է վերաբերվել մեծագույն հարգանքով, եթե նույնիսկ խոսքը միայն պաստառի մասին է: Քաղաքացու հետ այսօրինակ հրամայական ու կոշտ տոնն այլևս մերժվելու է նոր Հայաստանի իշխանությունների կողմից:
Իսկ ինչ վերաբերում է Արցախին աջակցելու հարցին, ապա եկեք հստակ արձանագրենք, որ հայ ժողովուրդն արել է, անում է և մշտապես անելու է Արցախի համար»:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»