Գոռ Երիցյանը հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում
Սպորտ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը հերթական հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում:
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը փայլուն հաղթանակ տոնեց։
Նա 8 ռաունդանոց մենամարտն ավարտեց ժամանակից շուտ։ Առաջին ռաունդում կոտրվեց ռուս բռնցքամարտիկ Ալեքսեյ Տուխտանովի քիթը և նա հրաժարվեց շարունակել մարտը:
Շնորհավորում ենք մեր բռնցքամարտիկին՝ պրոֆեսիոնալ ռինգում տոնած 6-րդ հաղթանակի առիթով:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում