Գյուղացիները տեսախցիկով օդապարիկի տեղ են դրել հեռակառավարվող խաղալիքը. ԱԱԾ-ի պարզաբանումը (լուսանկար)
Հասարակություն
Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի տարածքում հայտնաբերվել է օդապարիկ, որի վրա տեսախցիկ է եղել:
Այս առնչությամբ Հայաստանի ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել, որտեղ ասված է. «Օդապարիկը գյուղացիները ներկայացրել են ԱԱԾ աշխատակիցներին՝ պարզելու թե ինչ է այն իրենից ներկայացնում: Պարզվել է, որ այն հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել Երևանի խանութներում և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում»:
Նշենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Նոր Ամասիայի գյուղացիները գյուղում հայտնաբերել են օդապարիկ, որի վրա տեղադրված են եղել տեսախցիկներ: Նշվում էր, որ օդապարիկը Հայաստանի սահմանն է անցել Թուրքիայի կողմից:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»