Պահանջելու են ԵՊՀ ռեկտորի հրաժարականը. ԲՈւՀ-ում տիրող իրավիճակը չի համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներին
Քաղաքական
Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հաշվի առնելով Մայր բուհ-ի բազմաթիվ խնդիրները՝ կրթության ցածր որակ, կենցաղային ոչ արժանապատիվ պայմաններ, ֆինանսների անարդյունավետ օգտագործում, ակադեմիական միջավայրի բացակայություն, դասախոսների և ուսանողների հետապնդումները քաղաքական հայացքների համար, ԲՈւՀ-ի և նրա մի շարք կառույցների կուսակցականացվածությունը, Հաշվի առնելով բազմաթիվ ուսանողների և դասախոսների բողոքները, Հաշվի առնելով համալսարանում ուսանողների և դասախոսների շահերը պաշտպանող երկու կառույցների՝ ՈՒԽ-ների և արհմիության գործունեության ցածր արդյունավետությունը՝ ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնությունը կոչ է անում երեքշաբթի օրը՝ ժամը 11:00-ին, ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին սկսել դասադուլ և գործադուլ հետևյալ պահաջներով:
1. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական,
2. Հոգաբարձուների խորհրդի լուծարում ,
3. Ֆինանսական աուդիտի անցկացում,
4. ՈՒԽ-ի և արհիմիության գործունեության կասեցում:
Հայաստանում տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն, Հայաստանում տեղի է ունեցել մշակույթի և մտքի հեղափոխություն, և ԵՊՀ-ում տիրող և՛ մթնոլորտը, և՛ իրավիճակը չեն համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներին և արժեքներին: Համապատասխանեցումը շատ արագ պետք է իրականացվի: Կեցցե՛ ազատ, անկախ ուսանողը, կեցցե՛ ազատ, անկախ դասախոսը, կեցցե՛ ազատ, անկախ ԵՊՀ-ն:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»